• Latest news

Բրիտանուհու ոտքին հսկա անցք է գոյացել բժիշկների սխալ ախտորոշման պատճառով

18 մայիսի, 2024  18:28

Բրիտանուհի Մեգան Գրիվզը 10 տարի այցելում էր թերապեւտի՝ իր հարցերի պատասխանները գտնելու համար։

Տասը տարի անց կնոջ ոտքին գոյացել է հսկայական անցք, որը բժիշկները վերագրել են «մաշկի թեփոտվածությանն» ու փսորիազին, գրել է The Sun-ը։ Առաջինը Մեգանի այս վիճակի հետ կապված տագնապ է հնչեցրել նրա տատիկը՝ Ջունը, որին կինն այդ ժամանակվանից ի վեր համարում է իր փրկիչը։

Ջունը պնդում էր, որ Մեգանը գնա մեկ այլ թերապեւտի մոտ՝ ախտորոշման համար, եւ միայն դրանից հետո նրան ուղարկեցին մաշկաբանի մոտ։ 2016թ. սեպտեմբերին 28 տարեկանում Մեգանի մոտ ախտորոշվեց մելանոմա՝ մաշկի քաղցկեղի ամենամահաբեր տեսակը։

Այդ ժամանակվանից Մեգանը ենթարկվել է երկու վիրահատության, որպեսզի հեռացվի քաղցկեղային խալը, եւ համոզվեն, որ հիվանդությունը չի տարածվել ավշային հանգույցների վրա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել