• Latest news

Յուղալի սնունդը բարձրացնում է ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը երիտասարդ տարիքում. ВJN

2 մայիսի, 2024  16:11

Էքսետերի, Բրիստոլի համալսարանների (Մեծ Բրիտանիա) եւ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ յուղալի, քաղցր եւ կալորիական սննդի չարաշահումը մանուկ հասակում հանգեցնում է զարկերակների ռիգիդության (կոշտության) ավելացման, ինչը բարձրացնում է ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը երիտասարդ տարիքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Journal of Nutrition-ում։

Հետազոտության առաջին փուլի ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են յոթ տարեկանից վեր ավելի քան 4 700 կամավորների սննդային սովորությունները եւ ընդհանուր սննդաբաժինը։ Երբ մասնակիցները հասել են 17 տարեկանի, հետազոտողները գնահատել են նրանց զարկերակների կոշտությունը պուլսային ալիքի չափման միջոցով։ Դա ձիգ անոթի ալիքն է սրտի հրման ազդեցության տակ, որը նրան արյուն է մղում։

Արդյունքները ցույց են տվել, որ մանուկ հասակում ավելի շատ յուղալի, քաղցր եւ կալորիական մթերքներ օգտագործած մասնակիցների զարկերակներն ավելի ռիգիդ են եղել, քան նրանց մոտ, որոնց կերակրացանկում բավականաչափ քանակությամբ բանջարեղեններ, մրգեր, ձավարեղեն, ձուկ եւ լոբազգիներ են եղել։ Հակաբորբոքային բուսական մթերքների (հատապտուղներ, բանջարեղեններ, սերմեր, ընկույզներ, համեմունքներ) օգտագործումը 10 տարեկանում լրացուցիչ հանգեցրել է զարկերակների կոշտության նվազման։

Գիտնականները նշել են, որ զարկերակների կոշտությունը ինֆարկտի եւ ինսուլտի առանցքային հրահրողներն են։ Զարկերակների պատերի աստիճանական կոշտացման պրոցեսը եւ սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկը ծերացման բնական պրոցեսի մասն են։ Այնուամենայնիվ, ճիշտ չսնվելը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կարող է վնաս պատճառել առողջությանն արդեն երիտասարդ տարիքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել