• Latest news

Աղի չարաշահումը 39 տոկոսով բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը. Gastric Cancer

9 մայիսի, 2024  11:25

Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են կապ սննդին աղ ավելացնելու (ինչպես նաեւ աղի մթերքների չարաշահման) եւ 39 տոկոսով ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգի բարձրացման միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gastric Cancer ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 470 հազար հասուն մարդկանց առողջական վիճակի մասին տվյալները։ Մասնակիցներին խնդրել են տեղեկացնել, թե ինչ հաճախակիությամբ են նրանք աղ լցրել պատրաստի սննդի վրա եւ ինչ հաճախակիությամբ են աղի նախուտեստներ կերել (չիպսեր, ձուկ, մարինացված բանջարեղեններ)։ Անհրաժեշտ տեղեկությունը հավաքելուց հետո հետազոտողները սկսել են հետեւել մասնակիցներին, ուսումնասիրությունը տեւել է 11 տարի։

Արդյունքում՝ պարզվել է, որ սեղանի շուրջ հաճախ աղից օգտվող մարդկանց մոտ ստամոքսի քաղցկեղ շատ ավելի հաճախ է առաջացել։ Գիտնականների հաշվարկներով՝ սննդի վրա աղ ավելացնելը բարձրացնում է այդ հիվանդության առաջացման հավանականությունն ավելի քան 39 տոկոսով։ Հետազոտողները նաեւ նշել են, որ ստամոքսի քաղցկեղի կանխման համար պարտադիր չէ լիովին հրաժարվել աղից։ Կերակուրներին հազվադեպ աղ ավելացնելը ռիսկի գործոն չի եղել հետազոտության շրջանակում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել