• Latest news

Հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդության նոր գենետիկ ձեւ. Nature Medicine

13 մայիսի, 2024  13:14

APOE4 գենի երկու միանման տեսակների առկայությունը Ալցհեյմերի հիվանդության  դեպքերի 20 տոկոսի պատճառն է։ Այս մասին վկայում է Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը։

Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի հատուկ տեսակ է, որի դեպքում վատանում է հիշողությունը ուղեղի բջիջների աստիճանական մահվան պատճառով։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ APOE4-ի երկու տեսակների (հորից եւ մորից) պատճենները բարձրացնում են հիվանդության հավանականությունը։ Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ այդ գենետիկ առանձնահատկությունը հանգեցնում է սովորական Ալցհեյմերի հիվանդությանը ոչ բնորոշ նշանների առաջացման։

Կենսաբանները ուսումնասիրել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող երեք հազար պացիենտների ուղեղի հյուսվածքները, որոնք տվել են իրենց օրգաններն ուսումնասիրության համար, ինչպես նաեւ 10 հազար ողջ պացիենտների բիոմարկերները։ 800 հիվանդներ ունեցել են APOE4-ի երկու պատճենները։ Գրեթե բոլորի մոտ 65 տարեկանին մոտ ուղեղի հեղուկում նկատվել է ամիլոիդի սպիտակուցի բարձր մակարդակ, ինչը կապված է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հետ։ Դեմենցիայի ախանշանները սկսվել են նույն տարիքում։ APOE4 ունեցող պացիենտները կարող են կազմել այդ հիվանդությունն ունեցող մարդկանց 15-20 տոկոսը, նշել են գիտնականները։

Այս հստակ օրինաչափությունները վկայում են այն մասին, որ APOE4-ի երկու պատճեններն ունեցող բոլոր պացիենտները տառապել են Ալցհեյմերի հիվանդության մի տեսակով, որը տարբերվում է սովորականից։ Գիտնականները կարծում են, որ APOE4-ի երկու տեսակների առկայությունը պետք է դիտարկելոչ թե որպես ռիսկի գործոն, այլ որպես հիվանդության մինչ այդ չպարզված տեսակի պատճառ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել