• Latest news

Մեկ շաբաթով սոցցանցերից հրաժարումը բարձրացնում է կանանց ինքնագնահատականը. Body Image

5 հունիսի, 2024  23:51

Տորոնտոյի Յորքի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սոցիալական ցանցերի օգտագործման՛ անգամ ժամանակավոր սահմանափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ երիտասարդ կանանց հոգեկան վիճակի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Body Image գիտական ​​հանդեսում:

Սոցիալական մեդիան շատերի համար դարձել է առօրյա կյանքի անբաժանելի մասը, որոնցից ամենաշատն օգտվոըմն են 18-29 տարեկան երիտասարդ կանայք: Այս հարթակները հնարովորություն են տալիս օգտվողներին հաղորդակից լինել և դիտել պատկերներ ու տեսանյութեր, ինչը հաճախ հանգեցնում է իրենց ուրիշների հետ համեմատելուն:

Կանադացի գիտնականների թիմը որոշել է պարզել՝ ինչպես է ազդելու կանանց հոգեկան առողջության վրա թվային դետոքսը՝ յոթ օր սոցցանցերում անցկացնելուց հրաժարումը:

Գիտափորձին մասնակցել են 17-24 տարեկան 66 աշակերտուհիներ։ Նրանք բաժանվել են երկու խմբի՝ առաջինը պետք է մեկ շաբաթ ընդմիջում աներ և առցանց սոցիալական հարթակներ չմտներ, իսկ երկրորդը թույլատրվել էր սոցիալական ցանցերում պահպանել իրենց սովորական ակտիվությունը։

Մասնակիցները լրացրել են ինքնագնահատականը և մարմնի պատկերը չափող ելակետային հարցաթերթիկներ:

Արդյունքները ցույց են տվել, որ այն աղջիկներն ու կանայք, որոնք մեկ շաբաթ ընդմիջում են արել սոցիալական ցանցերից, նկատել են զգալիորեն ավելի բարձր ինքնագնահատական ​​և բավարարվածություն սեփական մարմնից՝  ի տարբերություն նրանց, ովքեր սովորականի պես շարունակել են օգտվել սոցիալական ցանցերից: Այս բարելավումն ակնառու էր ինչպես ընդհանուր ինքնագնահատականի, այնպես էլ կոնկրետ ոլորտներում, մասնավորապես, արտաքին տեսքի և սոցիալական ինքնագնահատականի առումով:

Գիտնականները նշել են, որ թվային դետոքսը երիտասարդ կանանց հոգեկան առողջության բարելավման պարզ և անվճար միջոց է ծառայում: Թվային դետոքսը հատկապես արդյունավետ է այն օգտատերերի համար, ովքեր ամենաշատն են մտահոգված սեփական արտաքինով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է