• Latest news

Մահացու վտանգավոր սարդի թույնը վնասվելուց փրկել է բջիջներն ինսուլտի եւ ինֆարկտի ժամանակ

9 մայիսի, 2024  08:38

Ավստրալացի գիտնականները կարեւոր քայլ են կատարել՝ ստեղծելով դեղամիջոց, որը թույլ կտա խուսափել բարդություններից ինֆարկտի եւ ինսուլտի ժամանակ։ Նրանք հայտնաբերել են նյութ, որը կանխում է բջիջների վնասումը։ Դա ձագարաձեւ սարդի թույնի մոլեկուլն է, տեղեկացրել է The European Heart Journal-ը։

Ձագարաձեւ սարդերը համարվում են ամենավտանգավորներից մեկն աշխարհում։ Դրանց թույնը կարող է հանգեցնել մահվան, տեղեկացրել է «Мир» հեռուստաալիքը։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այն կարող է նաեւ հիմք դառնալ կյանք փրկող դեղամիջոցի համար։

Քվինսլենդի համալսարանի գիտնականներն առանձնացրել են Hi1a մոլեկուլը Hadronyche infensa սարդի թույնից։ Այն հանդիպում է Քվինսլենդի եւ Նոր Հարավային Ուելսի նահանգների ողջ տարածքում։

Գոյություն ունի նաեւ առանձին պոպուլյացիա Կ՛Հարի կղզում։ Այդ սարդերը մեկուսացվել են ցեղակիցներից 20 հազար տարվա ընթացքում։ Էվոլյուցիայի ընթացքում դրանց թույնի բաղադրությունը փոխվել է եւ դարձել վեց անգամ ավելի հզոր։

Հետազոտությունները ցույց են տվել, որ Hi1a մոլեկուլը կարողացել է վնասվելուց պաշտպանել սրտի բջիջները սրտի նոպայի բոլոր փուլերում։ Այն արգելափակել է թթվի հանդեպ զգայուն իոնային խողովակները եւ կանխել ազդանշանների փոխանցումը, որոնք առաջացնում են բջիջների կործանում։ Կարեւոր է նաեւ, որ Hi1a-ն չի ազդել առողջ բջիջների վրա, ինչը նվազեցրել է կողմնակի ազդեցությունների հավանականությունը։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այդ վտանգավոր սարդի թույնը կարող է օգնել իմպոտենցիայի բուժման ժամանակ։ Այն պարունակում է Phα1β նեյրոտոքսին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll