• Latest news

Արցախից բռնահանված 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակն է գնահատվել

16 մայիսի, 2024  22:28

Տեղի է ունեցել «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի վրա, ինչպես նաև առաջարկում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխանեցված աջակցություն:

Արմեն Գասպարյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներն` ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատմանը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը:

«Բուժօգնությունը սեղմ ժամկետներում կազմակերպելու, քրոնիկ հիվանդություններով անձանց հայտնաբերելու և շարունակական հսկողություն կազմակերպելու համար ձևավորվել են բժշկական մոբիլ թիմեր, այդ թվում` մանկաբուժական թիմեր, որոնք գնահատել են տեղահանված անձանց առաջնային բժշկական կարիքները, իրականացրել շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի ամբողջական գնահատում»,- նշել է Արմեն Գասպարյանը:

Ներկայացվել է նաև բռնի տեղահանված անձանց ԱԱՊ կազմակերպություններում գրանցման, պետական պատվերի շրջանակներում ծառայությունների տրամադրման և տուժածներին հոգեբանական աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքը:

Կարևորվել են երեխաների և դեռահասների հոգեկան առողջության խնդիրների ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերի ներառումը, այդ թվում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագրի» համատեքստում:

Ծրագրի ներդրման ուղղությամբ Սյունիքի մարզում իրականացվել է`

  • երեխաների և դեռահասների հոգեկան առողջության ծառայությունների քարտեզագրում, մշակվել են դրանք բարելավելու մեխանիզմներ,
  • մշակվել է ԱԱՊ օղակի բուժաշխատողների համար նախատեսված ուղեցույց,
  • վերապատրաստվել է ԱԱՊ օղակի 100-ից ավելի բուժաշխատող:Ներկայումս ծրագիրը ներդրվում է ևս չորս մարզում՝ Արարատ, Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, մյուս մարզերը՝ հաջորդիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է