• Latest news

Կանանց մոտ սրտանոթային հիվանդությունների վտանգը կտրուկ աճում է դաշտանադադարից հետո - ուսումնասիրություն

26 մայիսի, 2024  11:30

Նոր հետազոտությունը կարող է օգնել բացատրել այն բարդ պատճառները, թե ինչու է սրտանոթային հիվանդությունների վտանգը կտրուկ աճում դաշտանադադարից հետո: Այժմ ապացույցներ կան, որ էստրոգենի մակարդակի նվազման դեպքում կանանց շրջանում ռիսկն ավելի արագ է աճում, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ: Գիտնականները պարզել են, որ հետդաշտանադադարում գտնվող կանանց մոտ զարկերակների պատերին ճարպային կուտակումները միջինը երկու անգամ ավելի արագ են ավելանում, քան համանման ժողովրդագրական տվյալներով և բժշկական կարգավիճակ ունեցող տղամարդկանց մոտ, ասվում է Սրտաբանների ամերիկյան քոլեջի համաժողովում ներկայացված և հետդաշտանադադարում գտնվող 579  կանանց հետազոտության վրա հիմնված ուսումնասիրության մեջ, գրում է Medical Xpress-ը։ 

Բժիշկներին վաղուց հայտնի է, որ էստրոգենը, ըստ երևույթին, ապահովում է սրտանոթային հիվանդություններից պաշտպանությունը: Սակայն դժվար է հստակեցնել, թե ինչպես է դաշտանադադարը փոխազդում ռիսկի այլ գործոնների հետ, ինչպիսիք են գենետիկան և ապրելակերպը, մասամբ այն պատճառով, որ դրա սկիզբը և տևողությունը շատ տարբեր են կանանց մոտ:

«Այս վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մենք ունենք որոշ կանխարգելիչ թեստեր, որոնք կարող ենք անցկացնել, որպեսզի հետազոտենք ցածր ռիսկի կանանց, ասենք 40-ից 70 տարեկան, և հասկանանք, թե արդյո՞ք նրանք պետք է որևէ այլ բան ձեռնարկեն»,- նշել է բժիշկ Կրիշնանը: Ըստ նրա, սա շատ բարդ գործընթաց է, քանի որ հայտնի է, որ էստրոգենն ազդում է շատ բաների վրա։

Ըստ Կրիշնանի, շատ կանայք կարծում են, որ ակնհայտ լուծումը կլինի էստրոգենի ընդունումը, բայց դա այդպես միանշանակ չէ: Կախված կնոջ բժշկական պատմությունից՝ էստրոգենի ընդունումը կարող է մեծացնել բորբոքումը, թրոմբեր առաջացնել կամ նույնիսկ նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Սրտաբանի վկայությամբ, սրտի նոպայի ժամանակ կանանց ախտանշաններն ավելի հաճախ ներառում են գլխապտույտ, հոգնածություն և սրտխառնոց, սակայն կանայք նաև հաճախ կրծքավանդակի ցավը վերագրում են ստամոքսի խանգարմանը կամ գերլարվածությանը:

Գրեթե յուրաքանչյուր կին, որ սրտի նոպա է ունեցել, ասում է, որ չի գիտակցել, որ դա է տեղի ունենում: Շատերն ասել են, որ իրենց պարզապես թվացել է, որ իրենց կրծկալը չափազանց նեղ է եղել: Բայց եթե կանայք իրենց կրծքավանդակում ճնշում կամ ծանրություն են զգում սովորական գործունեության ընթացքում, ինչպիսիք են տունը մաքրելը, գնած մթերքը տուն հասցնելը կամ մահճակալը հավաքելը, դա կարող է անհանգստության պատճառ լինել, ասել է սրտաբանը։

Սա չի նշանակում, որ պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները սրտային հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցներից են, ընդգծել է սրտաբանը՝ հավելելով, որ կենդանիների մոդելների վրա ցույց է տրվել, որ աերոբիկ մարզումները մեղմացնում են  էստրոգենի կորստի հետևանքները:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է