• Latest news

«Կարևոր է պահպանել բնական տեսքը». Բժշկի ու պացիենտի հանդիպումը ռինոպլաստիկայից 4 շաբաթ անց

29 մայիսի, 2024  19:43

4 շաբաթ առաջ Մարինեն պատրաստվում էր քթի պլաստիկ վիրահատության։ Փոքր տարիքից միջնապատի թեքվածություն ուներ՝ վիրահատական ցուցումով։ Ձմռանը վիրուսից հետո նաև հայմորիտն էր սրվել։ Շնչառական խնդիրները ստիպեցին գնալ վիրահատության։ Որոշեց միաժամանակ նաև ռինոպլաստիկա անել։

Ասում է՝ բժշկի ընտրության հարցն ամենաբարդն էր։ Հայաստանում հիմա պլաստիկ վիրաբույժները շատ են՝ գնային ամենատարբեր առաջարկով։ Բայց Մարինեի համար կարևոր էր, որ վիրահատվեր փորձառու մասնագետի մոտ։ Ծանոթներից մեկն արդեն վիրահատվել էր Բեսթ լայֆ բժշկական կենտրոնում՝ դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արթուր Հակոբյանի մոտ։ Արդյունքը դուր էր եկել, շնչառական խնդիրները ևս լուծվել են։

Վիրահատությունից 4 շաբաթ անց Մարինեի քիթն այս տեքսն ունի։

«Հիմնական հետվիրահատական այտուցներն անցել են, չնայած դեռ որոշակի, ամբողջական շրջանը չի անցել, երբ քիթը ձևավորվում է», – ասում է Արթուր Հակոբյանը։

«Ես մի փոքր անհանգստանում էի, որ կզգամ էդ վիրահատական ընթացքը, բայց արթնացել եմ ու արդեն ամեն ինչ վերջացած է եղել», – պատմում է Մարինեն։

Մարինեն շեշտում է, իր համար առաջնային էր, որ շատ մեծ փոփոխություն չլինի, բնական տեսքը պահպանվի։ Ու թեև արդյունքից գոհ է, սակայն որոշակի ժամանակ է պահանջվել քթի փոփոխված տեսքին սովորելու համար։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս պլաստիկ վիրաբուժության ամենատարածված տեսակը ռինոպլաստիկան է։ Ուղղվում են քթի բնածին կամ ձեռքբերովի թերությունները։

«Հայաստանում բավականին տարածված վիրահատություններից մեկն ա ռինոպլաստիկան, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանում ոչ քիչ տարածված են միջնապատի խնդիրները: Այսինքն, շնչառական խնդիրները նաև ոչ միջնապատի պատճառով: Դա կապված ա և մեր օդի խոնավության պակասի հետ, և որոշակի այլ հանգամանքների հետ: Շատերը փորձում են համակցել: Այսինքն, ունեն շնչառական խնդիր, դա առիթ ա ստեղծում նաև կոսմետիկ որոշ փոփոխություններ անելու», – ասում է Արթուր Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է