• Latest news

Սեմագլուտիդը բարձրացնում է դիաբետ չունեցող մարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի վտանգը. IJIR

27 մայիսի, 2024  16:17

Տեխասի համալսարանի (Գալվեստոն) բժշկական կամպուսի գիտնականները հայտնաբերել են, որ նիհարելու համար նախատեսված սեմագլուտիդ դեղամիջոցը բարձրացնում է դիաբետ չունեցող տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիայի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են IJIR: Your Sexual Medicine Journal-ում։

Հետազոտությանը մասնակցել են 18-50 տարեկան տղամարդիկ, որոնք հաստատված ճարպակալում, մարմնի զանգվածի 30-ը գերազանցող բարձր ինդեքս են ունեցել։ Նշվել է, որ այդ մարդիկ դիաբետ չեն ունեցել։ Գիտնականները փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում սեռական ֆունկցիայի վրա սեմագլուտիդի ընդունումը։ Դեղն օգնում է վերահսկել քաղցի զգացողությունը հորմոնի գործողության նմանակման միջոցով, որն արտադրվում է օրգանիզմի կողմից, երբ ուտելիքը հայտնվում է ստամոքսում։

Գիտնականները հայտնաբերել են, որ հետազոտության մասնակիցների 1,47 տոկոսի մոտ, որոնց նշանակել են սեմագլուտիդ, ախտորոշվել է էրեկտիլ դիսֆունկցիա։  Վերահսկիչ խմբի կամավորների մեջ (որոնք սեմագլուտիդ չեն ընդունել) էրեկտիլ դիսֆունկցիայի տարածվածությունը կազմել է 0,32 տոկոս։  Նաեւ պարզվել է, որ 1,53 տոկոս դեպքերում սեմագլուտիդի նշանակումից հետո տղամարդկանց մոտ ախտորոշվել է տեստոստերոնի (արական սեռական հորմոն) դեֆիցիտ։ Վերահսկիչ խմբում այդ ցուցանիշը կազմել է 0,80 տոկոս։

Հետազոտողները ենթադրել են, որ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է առաջանալ դեղամիջոցի՝ հարթ մկանները թուլացնելու հատկությամբ։ Դա սպեցիֆիկ, անշերտ մկանային հյուսվածք է, որը հիմնականում հանդիպում է սեռական օրգանների պատերին եւ արյունատար անոթներում (այդ թվում անոթային ապարատում, որը պատասխանատու է էրեկցիայի համար)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է