• Latest news

Պարզվել է ուղեղի ակտիվության հատուկ տեսակ՝ կապված հիշողության եւ քնի հետ

25 մայիսի, 2024  17:08

Երբ մենք մտածում ենք այնպիսի բաների մասին, որոնք իրականում տեղի չեն ունենում, օրինակ, երբ հարթմնի երազում ենք, ուղեղն, ըստ էության, ոչ թե ստանում եւ մշակում, այլ ստեղծում է այդ ինֆորմացիան, այդ պատճառով հետազոտողները դա դասակարգում են որպես ուղեղի «ինքնագեներացվող» վիճակ։ Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են  Nature Communications ամսագրում,  ճապոնացի գիտնականները պարզել են, որ այդ ինքնագեներացվող վիճակները կաված են  ուղեղի ակտիվության հատուկ տեսակի հետ, որը հայտնի է որպես «կտրուկ ալիքային ծփանք»։

Այդ տատանումները սկսվում են հիպոկամպում՝ ուղեղի այն հատվածում, որն անհրաժեշտ է հիշողությունների ստեղծման եւ վերականգնման համար։

Այս կտրուկ տատանումների եւ մտքերի տարբեր տեսակների փոխկապվածությունն ուսումնասիրելու համար հետազոտական խումբն օգտագործել է ինֆորմացիա, որը հավաքվում է, երբ դեղակայուն էպիլեպսիա ունեցող պացիենտները պատրաստվում են վիրաբուժական միջամտության (գլխուղեղի էպիլեպտիկ ակտիվության սկզբնական կետի հեռացման)։ Այդ պացիենտների հիպոկամպում պատվաստում են ներգանգային էլեկտրոդներ, եւ մշտապես հետեւում են գլխուղեղի ակտիվությանը, որպեսզի վիրաբույժները կարողանան որոշել էպիլեպտիկ հատվածը եւ վստահ լինեն, որ չեն հեռացնում ուղեղի այն հատվածը, որն անսպասելի հետեւանքներ կունենա։

«Մենք խնդրեցինք ուղեղի էլեկտրաէնցեֆալոգրաֆիական մոնիթորինգ անցնող պացիենտներին 10 օրվա ընթացքում ամեն ժամ լրացնել թերթիկ իրենց մտքերի եւ հույզերի մասին,- պատմել է հետազոտության առաջատար հեղինակ Տակամիցու Իվատան։- Մենք հիմնականում ցանկանում էինք տեսնել, թե կկարողանանք արդյոք պարզել ինչ-որ կապեր գրանցված ուղեղային ակտիվության եւ այն բանի միջեւ, թե ինչպես են պացիենտներն զգում եւ մտածում այդ պահին»։

Որպես կանոն, կտրուկ ալիքային ծփանքը հիպոկամպում պացիենտների մոտ առաջացել է գիշերը (ենթադրաբար քնի ժամանակ)։ Բացի այդ, հետազոտական խումբը նկատել է կապ սուր ալիքների եւ մտքերի բարձր ակտիվության միջեւ, որոնք ավելի վառ կամ պատկերավոր էին եւ պակաս ցանկալի կամ խնդիրների հետ կապված, այսինքն, երբ նրանց մտքերը թափառում էին։

«Հատկանշական է, որ թեեւ մեր հետազոտությունն իրականացվել է բացառապես էպիլեպսիա ունեցող մարդկանց վրա, մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդյունքները կիրառելի լինեն նաեւ բնակչության համար,- պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ Տակուֆումի Յանագիսավան։- Մեր շատ արդյունքների եւ այլ տեսակների կամ մեթոդների կիրառմամբ կատարված նախորդ հետազոտությունների արդյունքների նմանությունը մատնանշում է, որ մեր մոտեցումը լավ արդյունք է տվել»։

Ուղեղի հատվածների եւ դրանց՝ այդ վիճակներն առաջացնող ակտիվության ընկալումը  կարող է օգնել մարդկանց տարբեր հիվանդությունների դեպքում, եզրակացրել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել