• Latest news

Տարօրինակ բաներ եք ասում. ԲԿ-ներին ասվել է՝ ինչքան ուզում եք ծառայություն մատուցեք. Վեճ՝ Թորոսյանի և Ավանեսյանի միջև

30 մայիսի, 2024  15:42

Դուքտ. Ասում եք մոռավորապես սա, որ երեխան պետք է առողջ լինի. հա, պետք է լինի, հա, հիվանդանոցները պետք է վճարեն աշխատավարձերը, բայց կառավարությունն է չէ՞, ասել՝ ունեք բյուջեի չսահմանափակման իրավունք: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ դիմելով առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանին:

«Մատուցեք այն ծառայությունները, որի համար ունեք չսահմանափակման իրավունք այնքան, ինչքան կդիմեն: Հիմա ինչքան դիմել են, իրենք էդքան էլ մատուցել են: Այսինքն չպետք է մատուցեի՞ն, պետք է գնային, մտնեին բյուջեի տողերի մեջ, զանգեին իրենց բոլոր ծանոթ հիվանդանոցներին, հասկանային՝ ինչքան է ծախսը բյուջետային էդ տողում, բաժանեին 4 մասի, որ եռամսյակային համամասնություն հասկանային, նոր հերթագրեի՞ն: Իհարկե ոչ: Կամ դա ի սկզբանե պետք է պլանավորվեր:

Հիմա մեղադրել հիվանդանոցներին, որ կուտակել են պարտքեր, կներեք, բայց արդար ու ազնիվ չէ: Կառավարությունն է կուտակել այդ պարտքերը, ոչ թե հիվանդանոցները:

Հիվանդանոցները մատուցել են այն ծառայությունները, որի իրավունքն ունեցել են»,-ասաց նա:

Թորոսյանը շարունակեց. «Երբ քաղաքացին լսում է կառավարության նիստը, երբ վարչապետը ձեզ հարցնում է՝ քաղաքացին հիմա կարողանալո՞ւ է իր ուզած բուժհաստատությունը եւ իրեն չեն ասելո՞ւ փող չկա, ու դրա պատասխանը այո է, սովորական քաղաքացին չի հասկանում, որ դա այն նույն հիվանդանոցն է, որը անցյալ տարի է սպասարկել, բայց ունեցել է բյուջեի սահմանափակում»:

Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց. «Եթե մենք ասում ենք, որ քաղաքացին սահմանափակված չէ, թե որտեղ ստանա բուժօգնությունը, այդ տրամաբանությամբ կարող ենք ընկալել, որ օրինակ, լիցենզիա չունեցող կազմակերպությունում էլ կարող է ստանալ, որովհետեւ իրեն այդպես հարմար է: Բայց այդպես չէ, մենք խոսում ենք ընդհանուր կարգավորումների, ընդհանուր տրամաբանության մասին:

Այո, երբ բժշկական կենտրոնի տարեկան պայմանագրի գումարը դուրս է գալիս, դա չի նշանակում, որ ընդհանուր ծրագրի տարեկան գումարը դուրս է եկել: Մենք երբեք նման կոմունիկացիա չենք իրականացրել:

ԲԿ-ների հետ մենք կապի մեջ ենք, ցանկացած տնտեսվարող պետության հետ առնչվելիս, ենթադրվում է, որ պետք է իմանա այն ընթացակարգերը, որով աշխատում է: Այս տարի որեւէ բան չի փոխվել: Օֆերտան նոր չի ներդրվել: Օֆերտայով իրականացվող ծառայությունների գումարը 2023-ին եղել է մոտ 51 տոկոս: ԲԿ-ները տեղյակ են՝ ինչպես է աշխատում համակարգը: Ֆինանսավորման համամասնությունների մասով բյուջեի կարգավորումները հստակ են, չեն փոխվել, նույնական են նախորդ տարվա հետ»:

ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, որ Արսեն Թորոյսանի ժամանակ եւս ԲԿ-ները գերակատարել են պլանը եւ ֆինանսավորումն ամբողջությամբ չեն ստացել, Թորոսյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի, իրենց ասվել է՝ ինչքան ուզում եք ծառայություն մատուցեք, մեր ժամանակ նման բան չի ասվել»:

Անահիտ Ավանեսյանը հակադարձեց. «Մենք չենք ասել՝ ինչքան ուզում եք՝ մատուցեք»:

Սա առաջադրեց Թորոսյանի քմծիծաղը. «Դա կառավարության որոշման մեջ է գրված, այ քեզ բան: Այսինքն ԲԿ-ները ֆինասների նախարարության ծախսերի տողին հասանելիություն ունեն, թե որ ծախսով ինչքան է գնացել եւ հիվանդ սպասարկելուց պետք է նայեն՝ այդ տողում փող մնացել է, նոր սպասարկեն, թե ո՞չ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է