• Latest news

K վիտամինի հավելումները կարող են մեծացնել թրոմբոզի վտանգը. Health News

1 մայիսի, 2024  18:29

K վիտամինի հավելումներն անուղղակիորեն մեծացնում են թրոմբի վտանգը, իսկ բետա-կարոտինը ծխողների շրջանում մեծացնում է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Որոշ այլ միացություններ և բուսական բաղադրիչներ (C և E վիտամիններն ու սրոհունդը) նվազեցնում են քաղցկեղի, դեպրեսիայի և սրտի հիվանդությունների բուժման արդյունավետությունը: Դրա մասին Health News-ի հետ զրույցում ասել է Օտտավայի համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Էրիկ Վուլթորթոնը:

Ըստ Վուլթորթոնի՝ սննդային հավելումները և վիտամինահանքային զուգակցությունները կարող են բաղկացած լինել օրգանիզմի վրա ազդեցություն ունեցող բաղադրիչներից, որոնք համադրելի են դեղատոմսով դեղերի ազդեցության հետ: Ընդ որում, շատ մարդիկ հավելումներն օգտագործում են՝ առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու:

Մասնագետը պարզաբանել է, որ որոշ դեպքերում նման «ինքնահրահանգների» առողջական ռիսկերը կարող են գերազանցել հնարավոր օգուտները: Բոլոր վիտամինների, հանքանյութերի և բուսական մզվածքների օգտագործման ժամանակ պետք է չափավորություն պահպանել: Առանձապես զգույշ պետք է լինեն դեպրեսիայի և սրտի հիվանդությունների դեմ դեղորայքային բուժման ենթարկվող, ինչպես նաև քաղցկեղի դեմ քիմիաթերապիա անցնող մարդիկ:

Բանն այն է, որ որոշ հավելումներ կարող են նվազեցնել բուժման արդյունավետությունը: K վիտամինն ընդունակ է թուլացնելու արյունը նոսրացնող դեղերի ազդեցությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում թրոմբների առաջացումը կանխելը:

C և E վիտամիններն էլ կարող են նվազեցնել քիմիաթերապիայի արդյունավետությունը, իսկ սրոհունդը կարող է բացասաբար անդրադառնալ հակադեպրեսանտների և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նշանակված որոշ դեղամիջոցների ազդեցության վրա։

Մեկ այլ պոտենցիալ վտանգավոր սննդային հավելում էլ բետա-կարոտինն է: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ բետա-կարոտինը, որպես հակաօքսիդանտ, նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Սակայն վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները եզրակացրել են, որ բետա-կարոտինի օգտագործումը, ընդհակառակը, ծխողների շրջանում մեծացնում է թոքերի քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է