• Latest news

Ուշ երեխա ունենալը մեծացնո՞ւմ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը

19 մայիսի, 2014  18:35

Այն կանայք, ովքեր երեխա չեն ունեցել կամ ծննդաբերել են բավականին ուշ, ավելի հակված են կրծքագեղձի քաղցկեղ ունենալու։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց Ասիական ինստիտուտի ուռուցքաբանության վիրաբույժ Ջհաիրյաշիլ Սավանտը։

«Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը ավելի մեծ է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն ամուսնացել եւ երեխաներ չունեն»,-ասել է նա՝ ավելացնելով, որ իրենց առաջին երեխային բավականին ուշ ծննդաբերած կանանց մոտ քաղցկեղի առաջացման վտանգը նույնպես բավականին մեծ է։ Համենայն դեպս, նրանց մոտ վտանգն ավելի մեծ է, քան այն կանաց մոտ, ովքեր երեխաներ են ունեցել բավականին երիտասարդ տարիքում:

Ընդ որում դոկտոր Ջհաիրյաշիլ Սավանտը նշեց, որ իր կարծիքով, կնոջ կյանքում սեռական կյանքի առկայությունը կամ բացակայությունը այս հարցում ոչ մի նշանակություն չունի. կարեւոր է, թե նա ծննդաբերել է, թե ոչ եւ եթե այո, ապա երբ։

Ինչու՞ է այդպես լինում

Բժիշկը բացատրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է, երբ կնոջ մոտ իրար ետեւից դաշտանային նորմալ ցիկլ է տեղի ունենում, եւ յուրաքանչյուր ցիկլի ժամանակ արտադրվում են կանացի հորմոններ՝ էստրոգեններ։ Հատկապես սա վտանգավոր է այն կանանց համար, ովքեր կրծքագեղձի քաղցկեղի հակում ունեն. նրանց համար կրկնվող դաշտանային ցիկլը եւ հղիության բացակայությունը կարող են լուրջ եւ վտանգավոր ռիսկի գործոն լինել։ Երբ կինը հղիանում է, դաշտանային ցիկլը դադարում է, օրգանիզմում հորմոնալ պատկերը փոփոխվում է, որին զուգահեռ նվազում է ցանկացած քաղցկեղի՝ հատկապես կրծքագեղձի, առաջացման վտանգը։

 «Այսպիսով, վտանգն ավելի է մեծանում նրանց մոտ, ովքեր ուշ են երեխաներ ունենում»,- մեկ անգամ եւս հիշեցրեց բժիշկը։

Ո՞ր տարիքն է համարվում ուշ

Բժշկի կարծիքով, ուշ է համարվում 35-ից բարձր տարիքը. ցանկալի է գոնե մեկ երեխա ծննդաբերել մինչ 35 տարեկան։

Հիշեցնենք, որ շատ մասնագետներ կարծում են, որ կրծքով կերակրելը նույնպես զգալիորեն նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, բայց այն չի վերացնում ամբողջությամբ։ Մի շարք այլ հետազոտություններ ցույց են տվել, որ շատ երեխաներ ծննդաբերելը նույնպես քաղցկեղից խուսափելու մի միջոց է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել