• Latest news

Կերակրող մայրերի մոտ եւս կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջանալ

14 մայիսի, 2014  21:49

Ընդունված է համարել, որ կերակրող մայրերը չեն կարող կրծքագեղձի քաղցկեղ ունենալ։ Սակայն, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Գայանե Հովակիմյանի կարծիքով, նման դեպքերը թեպետ հաճախակի չեն, բայց պտահում են։

«Մաստիտների ժամանակ տարբեր հեքիմների դիմելով, կանայք կորցնում են թանկարժեք ժամանակը ուռուցքը ժամանակին կանխարգելելու համար», - ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցին։

Նշանակում է դա արդյո՞ք, որ մաստիտը կարող է ուռուցքի առաջացման պատճառ դառնալ։ «Մաստիտը չի կարող վերածվել քաղցկեղի։ Բայց այն կարելի է շփոթել կաթնագեղձի բորբոքային քաղցկեղի հետ, այսպես կոչված մաստիտանման քաղցկեղի։ Մաստիտանման քաղցկեղը կարող են ճանաչել միայն մասնագետներն ու հատուկ սարքավորումները, բայց ոչ հեքիմները, որոնք իրենց քսուքներով եւ մերսումներով միայն վնաս կարող են հասցնել», - ասաց Գայանե Հովակիմյանը։

Կաթնագեղձի սովորական բորբոքումը արտաքինից ոչ մի կերպ չի տարբերվում կաթնագեղձի բորբոքային քաղցկեղից։ Երկու հիվանդություններն էլ արտահայտվում են ցավով, կաթնագեղձի կարմրությամբ եւ այտուցմամբ։

Երկու դեպքում էլ ախտանիշները կարող են շատ արագ զարգանալ, մի քանի օրվա ընթացքում։ Մաստիտը որպես բակտերիալ բնույթի բորբոքային հիվանդություն պետք է շատ արագ արձագանքի հակաբիոտիկներով բուժմանը։ Եթե ենթադրյալ մաստիտով կնոջ մոտ թեթեւացում չի նկատվում, այտուցն ու կարմրությունը չեն անցնում  համապատասխան հակաբիոտիկային թերապիայի դե

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել