• Latest news

Արհեստական բանականությանը սովորեցրել են հայտնաբերել բժշկի նշանակման ժամանակ աննկատ մնացած՝ սրտի աննորմալ ռիթմերը

8 մայիսի, 2024  00:54

Նոր  ուսումնասիրության մեջ  ասվում է, որ արհեստական ​​ բանականության՝ Smidt Heart Institute-ի հետազոտողների ու Cedars-Sinai-ի նրանց գործընկերների մշակած ծրագիրն ընդունակ է հայտնաբերել սրտի աննոմալ ռիթմի տեսակ, որը կարող է չբացահայտվել բժշկի ընդունելության ժամանակ:

Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են npj Digital Medicine գիտական հանդեսում, ցույց են տալիս, որ արհեստական ​​ բանականությունը մի օր կարող է օգտագործվել պատկերների վերլուծության համար, որոնք ստացվել են էխոկարդիոգրամ կոչվող ընդհանուր պատկերային թեստից, որը ձայնային ալիքներն օգտագործում է սրտի պատկերների արտացոլման  համար:

Սրտի կառուցվածքի անկանոնությունները հաճախ հարուցում են սրտի աննոմալ ռիթմեր: Հետազոտողները ենթադրել են, որ էխոսրտագրության՝ վերլուծել սովորած արհեստական բանականության ծրագիրը կարող է բժիշկներին օգնել, որ հետազոտվող հիվանդի սրտում հայտնաբերեն վաղ, հազիվ նշմարելի փոփոխությունները:

 «Մենք կարողացանք ցույց տալ, որ մեր մշակած խոր ուսուցման ալգորիթմը կարող է կիրառվել էխոսրտագրության մեջ՝ սրտի ռիթմի թաքնված խանգարում կամ նախասրտերի ֆիբրիլացիա ունեցող հիվանդներին բացահայտելու համար,- նշել է Սմիդտի Սրտի ինստիտուտի գիտաշխատող և հետազոտության առաջին հեղինակ Նիլ Յուանը։- Նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ի հայտ գալ և անհետանալ, դա է պատճառը, որ  ձեր բժշկն այն կարող է չնկատել»:

Արհեստական ​​բանականության այս ալգորիթմը նույնականացնում է հիվանդներին, որոնք կարող են ունենալ նախասրտերի ֆիբրիլացիա, նույնիսկ եթե էխոկարդիոգրաֆիայի ուսումնասիրության ժամանակ այն չի ախտորոշվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել