• Latest news

Գիտնականները պարզել են առողջության համար վտանգավոր հետեւանքներ այն ընտանիքներում, որտեղ օգտագործվում են գազօջախներ

4 մայիսի, 2024  10:52

Օդի աղտոտվածության ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ գազօջախ օգտագործող ընտանիքներում բարձր է ազոտի երկօքսիդի մակարդակը։

«Ես չէի սպասում, որ աղտոտող նյութերի խտությունը ննջասենյակներում կգերազանցի սանիտարական նորմերը գազօջախի օգտագործումից մեկ ժամ հետո եւ այդպես կմնա մի քանի ժամվա ընթացքում, գազօջախն անջատելուց հետո», նշել է Սթենֆորդի կայուն զարգացման դպրոցի պրոֆեսոր Ռոբ Ջեքսոնը, որը Science Advances-ում հրապարակված հոդվածի առաջատար հեղինակն է։

Նրա խոսքով՝ շրջակա միջավայրի աղտոտումը գազի եւ պրոպանի սալօջախներից խնդիր է ոչ միայն խոհարարների եւ այն մարդկանց համար, ովքեր աշխատում են խոհանոցում. դա ամբողջ ընտանիքի խնդիրն է։

Բացի առողջության համար այլ բացասական հետեւանքներից, ազոտի երկօքսիդի կամ NO2-ի բարձր խտություններ շնչելը ժամանակի ընթացքում կարող է ուժեղացնել ասթմայի նոպաները եւ կապվել երեխաների թոքերի զարգացման դանդաղման եւ վաղ մահվան հետ։

Թեեւ NO2-ի արտանետումների մեծ մասը բաժին է ընկնում մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներին, որոնք աշխատում են հանածո վառելիքով, հետազոտողները հաշվարկել են, որ աղտոտող նյութերի խառնուրդը, որն ստացվում է գազի եւ պրոպանի սալօջախներից, ընդհանուր առմամբ կարող է լինել ասթմայի մինչեւ 200 000 դեպքերի պատճառ երեխաների համար։ Հոդվածի հեղինակների կարծիքով՝ դրանց մեկ քառորդը կարող է կապված լինել միայն ազոտի երկօքսիդի հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել