Դեպրեսիայի բուժման համար օգտագործվող բուսական միջոցը՝ սրոհունդը (զվերոբոյ), կարող է իջեցնել հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը, իսկ հակադեպրեսանտների եւ իբուպրոֆենի հետ համատեղ կիրառումը կարող է վնասել ստամոքսը։ Այս մասին DailyMail պարբերականին պատմել է բրիտանացի դեղագետ, Քինգստոնի համալսարանի դասախոս Դիպա Կամդարը։
Մասնագետի խոսքով՝ սրոհունդը հաճախ օգտագործվում է որպես անդեղատոմս բուսամիջոց դեպրեսիայի թեթեւ ձեւերի բուժման համար։ Բացի վառ արտահայտված հակադեպրեսանտ էֆեկտից այդ դեղամիջոցը կարող է ազդել որպես ֆերմենտների ինդիկատոր՝ արագացնել այլ նյութերի տրոհումը։ Դա նշանակում է, որ սրոհունդի եւ այլ նշանակության դեղերի (օրինակ՝ հակաբեղմնավորիչների) միաժամանակյա ընդունումը կարող է իջեցնել վերջինների արդյունավետությունը եւ հանգեցնել անսպասելի հետեւանքների։
Դեղագետը նաեւ նշել է, որ չարժե համադրել հակադեպրեսանտները (որոնք կոչվում են սերոտոնինի հակառակ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորներ) հակաբորբոքային ցավազրկողների (նուրոֆեն, իբուպրոֆեն, իբուկլին) հետ։ Բանն այն է, որ այդ դեղամիջոցների համադրումը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի վնասում եւ անգամ արյունահոսություն։ Վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար այս երկու տեսակի դեղամիջոցները պետք է ընդունել համենայն դեպս երկու ժամ միջակայքով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր