• Latest news

Ստեղծվել է պացիենտի թերապիայի տարբեր մեթոդների արդյունքը մոդելավորող նեյրոցանց. Patterns

2 մայիսի, 2024  14:16

Օհայոյի նահանգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները ներկայացրել են ծրագիր արհեստական բանականության հիման վրա, որը մոդելավորում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման տարբերակները եւ ընտրում թերապիայի առավել արդյունավետ միջոցները։ Հետազոտությունը հրապարակվել է Patterns գիտական ամսագրում։

Թիմն ուսուցանել է CURE անունը կրող ալգորիթմը միլիոնավոր մարդկանց չանձնավորված տվյալների հիման վրա, որոնք ներկայացրել են գործատուները, ապահովագրական ընկերությունները եւ բուժհաստատությունները։

Այնուհետեւ մասնագետները մոդելում ավելացրել են հատուկ տեղեկություն կոնկրետ առողջական վիճակների եւ բուժման մեթոդների մասին՝ ուշադրությունը կենտրոնացնելով ինսուլտների վրա։ Դա թույլ է տվել ստանալ կանխատեսումներ թերապիայի տարբեր մոտեցումների արդյունավետության մասին՝ ելնելով մարդու անհատական առանձնահատկություններից։

Նեյրոցանցն ստեղծողների խոսքով՝ իրենց CURE-ը գերազանցել է առկա յոթ անալոգները առաջարկությունների որակով, իսկ նրա եզրակացությունները համընկել են չորս կլինիկական հետազոտությունների արդյունքների հետ։

Գիտնականները նշել են, որ արհեստական բանականության այսպիսի ներդրումը չի հանգեցնում հրաժարման կլինիկական հետազոտություններից, բայց թույլ է տալիս խնայել բավական ժամանակ եւ դրամական միջոցներ, որոնք ծախսվում են նման փորձարկումների ժամանակ։

Մասնագետները կարծում են, որ ապագայում նման CURE ալգորիթմերը թույլ կտան ստեղծել պացիենտների լիարժեք «թվային նմանակներ» եւ բուժման ուղեցույց հանդիսանալ առանձին վերցրած յուրաքանչյուր դեպքի համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել