• Latest news

Ձվի եւ ցիտրուսայինների հիմքով դիետան առաջացնում է սննդարար նյութերի անբավարարություն. HN

2 մայիսի, 2024  10:40

Բացառապես ձու եւ ցիտրուսայիններ օգտագործելը օրգանիզմին չի ապահովում անհրաժեշտ սննդարար նյութերով եւ հանգեցնում է երկարատեւ առողջական խնդիրների։ Այս մասին պարբերականին Нealthnews (HN) ասել են բրիտանացի սննդաբաններ Քայլ Քրոուլին եւ Դալիա Բեյդունը։

Փորձագետները նշել են, որ ձվերը եւ նարնջի հիման վրա պահվող դիետաները սոցցանցերում տարածում են ստանում որպես քաշի նվազեցման «անվտանգ» միջոց։ Ենթադրվում է, որ այդ երկու մթերքների համակցումը չի հանգեցնում վիտամինների եւ հանքային նյութերի անբավարարության օրգանիզմում՝ ձվի բարձր սննդարար արժեքավորության շնորհիվ։

Ձվի դեղնուցը հարուստ է A, D, E, K, B1, B2, B5, B6, B9 եւ B12 վիտամիններով, իսկ սպիտակուցը պարունակում է B3 եւ B8 վիտամինների մեծ քանակություն։ Միակ կարեւոր սննդային բաղադրիչը, որը չկա ձվի մեջ, С վիտամինն է։ Մոնոդիետայի կողմնակիցները հավաստիացնում են, որ այդ պակասը կարելի է ծածկել սննդաբաժնում նարնջի ներգրավմամբ։

Սննդաբան Քրոուլին նշել է, որ նարինջը եւ ձուն ինքնին առողջության համար օգտակար բազմաթիվ հատկություններ ունեն։ Սակայն դրանք լիովին բացահայտվում են հավասարակշռված սննդին հետեւելու դեպքում։ Բանն այն է, որ որոշ վիտամիններ (օրինակ, A, D եւ E) ճարպերը լուծող են համարվում։ Դրանք վատ են յուրացվում, եթե սննդաբաժնում չկան ձուկ, ընկույզներ եւ ծովամթերքներ։ Բացի այդ, B6 վիտամինի բավական քանակություն ստանալու համար ամեն օր պետք է օգտագործել մոտ 20 ձու։

Սննդաբանների խոսքով՝ սննդաբաժինը միայն մթերքների մի քանի տեսակներով (օրինակ, ձվով եւ նարնջով) սահմանափակելը կարող է հանգեցնել սննդարար նյութերի անբավարարության եւ առողջական երկարատեւ խնդիրների առաջացման։ Այսպիսի վտանգ կարող են ներկայացնել նաեւ մեկ մթերքի (հնդկաձավարի, կաթնաշոռի, բանջարեղենային, բրնձի) վրա հիմնված դիետաները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել