2014 թվականին Հայաստանում 43340 երեխա է ծնվել

12:30   26 մարտի, 2015

2014 թվականին Հայաստանում 43340 երեխա է ծնվել՝ 2013 թվականի համեմատ 1340-ով ավելի. Այս մասին լրագրողներին ասաց ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ինչ վերաբերվում է ծնված երեխաների սեռերի համամասնությանը, այն երկրում դեռ շարունակվում է խախտված մնալ. նախորդ տարի 100 աղջկա դիմաց 113 տղա է ծնվել, մինչդեռ նորմալ է համարվում, երբ 100 ազջկա դիմաց 105-106 տղա է ծնվում:

Գայանե Ավագյանի խոսքով՝ ստացվում է, որ նախորդ տարի մոտ 21 000 աղջիկ եւ 22-23 000 տղա է ծնվել:

Հիշեցնենք, որ, համաձայն UNFPA հետազոտության՝ մինչեւ 1985թ Հայաստանում տղաների եւ աղջիկների թիվը նորմայի սահմաններում է եղել։ 1990թ-ից հետո տղաների ծնելիությունը սկսել է աճել, եւ հասել է իր գագաթնակետին 2000թ-ին. 100 աղջկա դիմաց ծնվել է 120 տղա։ Վերջին տասը տարիների ընթացքում 100 աղջկա դիմաց հաշվվում է 114-115 տղա, ինչը նորմայից բավականին բարձր է։



© NEWS.am Medicine