• Latest news

105-ը 100-ի դիմաց. ինչու՞ են ավելի շատ տղաներ ծնվում, քան աղջիկներ

4 հունիսի, 2014  16:22

Բնության մեջ տղաները միշտ ավելի շատ են ծնվում. նորմալ է, երբ 100 տղայի դիմաց ծնվում է 105-106 աղջիկ։ Իսկ ինչու՞ է այդպես։ Վորլդ Վիժոն ամերիկյան գրասենյակի գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա բացատրվում է նրանով, որ տղաների կենսունակությունը ավելի ցածր է, քան աղջիկներինը, ու տղաների մի մասը մահանում է մինչեւ վերարտադրողական տարիքի հասնելը։

Տղաների կենսունակության ցածր մակարդակը  կարող է պայմանավորված լինել  կամ բնածին արատներով, կամ ռիսկային վարքագծով, քանի որ նրանք ավելի հաճախ են ծխում, խմում եւ ներքաշվում կռիվների մեջ։

Սակայն որոշ երկրներում այս բնական հավասարությունը խաթարվում է, քանի որ ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։ Սա հատկապես պայմանավորված է սելեկտիվ աբորտների տարածվածությամբ։ Ավաղ, Հայաստանը նման երկրների թվին է պատկանում եւ այստեղ 100 աղջկա դիմաց ծնվում է 114 տղա։

Համաձայն UNFPA հետազոտության՝ մինչեւ 1985թ Հայաստանում տղաների եւ աղջիկների թիվը նորմայի սահմաններում է եղել։ 1990թ-ից հետո տղաների ծնելիությունը սկսել է աճել, եւ հասել է իր գագաթնակետին 2000թ-ին. 100 աղջկա դիմաց ծնվել է 120 տղա։ Վերջին տասը տարիների ընթացքում 100 աղջկա դիմաց հաշվվում է 114-115 տղա, ինչը նորմայից բավականին բարձր է։

Սելեկտիվ աբորտների թվի աճին նպաստում է երեք գործոն, եւ դա ցհանգեցնում է նորածինների սեռերի հարաբերակցության խախտման, նշեց Եվա Ավագյանը՝ Վորլդ Վիժն ամերիկյան գրասենյակից։

1 – Նախընտրությունը տրվում է տղաներին։ Այսինք՝ որոշ ընտանիքներ ավելի շատ նախընտրում են տղա, քան աղջիկ ունենալ։ 

2 – Տեխնոլոգիաների զարգացում։ Ուլտրաձայնային հետազոտությունը այժմ հնարավորություն է տալիս պտղի վաղ շրջանում որոշել սեռը։

3 – Ցածր ծնելիություն. մի շարք ընտանիքներ չեն ցանկանում շատ երեխաներ ունենալ եւ նրանցից շատերը բավարարվում են մեկ տղա ունենալով (բայց հազվադեպ է պատահում, որ բավարարվեն աղջիկ երեխայով)։

Ըստ Եվա Ավագյանի՝ Հայաստանում այս երեք հիմնական պատճառներն էլ առկա են, այդ պատճառով սելեկտիվ աբորտները այստեղ այդքան տարածված են, եւ տղաները ավելի շատ են, քան աղջիկները։

«Օրինակ, Ամերիկայում կա երկու գործոն՝ ցածր ծնելիություն եւ ուլտրաձայնային հետազոտությունների հասանելիություն, սակայն քանի որ այնտեղ ոչ ոք նախապատվությունը չի տալիս տղաներին, տղաների եւ աղջիկների ծնելիության հարաբերակցությունը նորմայի սահմաններում է. 100 տղայի դիմաց՝ 105-106 աղջիկ»,-ասաց Վորլդ Վիժն ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել