• Latest news

Գիտնականները հայտնաբերել են COVID-19-ի մինչև օրս հայտնի ամենաերկարատև վարակով հիվանդին

21 ապրիլի, 2024  12:15

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչպես է  թուլացած իմունիտետով և COVID-19-ի վարակով մեկուկես տարի հիվանդ մարդը, սնման միջավայր  ծառայել կորոնավիրուսային տասնյակ մուտացիաների համար, գրում է UPI-ն։

Ավելին՝ մի քանի մուտացիաներ հայտնաբերվել են COVID-19-ի սպիտակուցի մեջ, ինչը ցույց է տալիս, որ վիրուսը փորձել է զարգանալ՝ օգտագործելով գոյություն ունեցող պատվաստանյութերը, հայտնում են հետազոտողները:

Ըստ գիտնականների, այս հիվանդը տառապել է COVID-19-ի մինչև օրս հայտնի ամենաերկարատև վարակից՝ 613 օր պայքարելով վիրուսի դեմ, նախքան արյան հիվանդությունից մահանալը, որը քայքայել է նրա իմունային համակարգը:

Հետազոտողները բացատրել են, որ քրոնիկական վարակներով տառապող և թույլ իմունիտետով հիվանդները COVID-19-ի վիրուսին հարմարվելու և զարգանալու հնարավորություն են տալիս։

Օրինակ, ենթադրվում է, որ Omicron տարբերակը առաջացել է թույլ իմունիտետով հիվանդի մոտ, որը սկզբնապես վարակված է եղել COVID-ի ավելի վաղ ձևով:

Հետազոտողների վերջին զեկույցում ասվում է, որ տղամարդը 2022 թվականի փետրվարին ընդունվել է Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոն՝ COVID-19 վարակով՝ 72 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ նա արդեն մի քանի պատվաստում էր ստացել։

ԱՄՆ Քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով, նա տառապում էր միելոդիսպլաստիկ և միելոպրոլիֆերատիվ համընկնման համախտանիշով, հիվանդություն, որի դեպքում ողնուղեղը  չափազանց շատ արյան սպիտակ մարմնիկներ է արտադրում:

Ցողունային բջիջների փոխպատվաստումից հետո տղամարդու մոտ լիմֆոմա՝ արյան սպիտակ մարմնիկների քաղցկեղ, է զարգացել, ասում են հետազոտողները:

Դեղամիջոցը, որը նա ընդունում էր լիմֆոմայի դեմ՝ ռիտուկսիմաբը, հյուծել է նրա իմունային բոլոր բջիջները, որոնք սովորաբար հակամարմիններ են արտադրում COVID-19-ի դեմ, ավելացրել են նրանք:

COVID-19-ից բուժվելու համար տղամարդը ստացել է մոնոկլոնալ հակամարմինների կոկտեյլ, որն, արդյունքում, անարդյունավետ է եղել։

Գեների սեքվենավորումը ցույց է տվել, որ կորոնավիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել, որպեսզի խուսափի հիվանդի ստացած հակամարմինների ազդեցությունից, քայլ, որը հետազոտողների կարծիքով կարող էր ձախողել նաև այլ մարդկանց բուժման արդյունավետությունը:

Տղամարդու քթից վերցված 27 նմուշի գեների սեքվենավորումը COVID-19 վիրուսի ավելի քան 50 մուտացիա է բացահայտել, ներառյալ պատվաստանյութերի համար թիրախային սպիտակուցի փոփոխություններով տարբերակները:

«Երկարատև վարակը հանգեցրեց իմունային անբավարարության նոր տարբերակի առաջացմանը՝ հիվանդի օրգանիզմի ներսում ծավալուն էվոլյուցիայի պատճառով», - նշել են գիտնականները:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել