• Latest news

Հղիության ընթացքում ցիտոկինի մակարդակը ազդում է պտղի ուղեղի զարգացման և սերնդի վարքի վրա - ուսումնասիրություն

27 ապրիլի, 2024  14:42

Weill Cornell Medicine-ի հետազոտողները նախակլինիկական մոդելի վրա հայտնաբերել են, որ հղիության ընթացքում մոր արյան մեջ շրջանառվող ցիտոկինները՝ սպիտակուցներ, որոնք վերահսկում են իմունային պատասխանը, կարող են նվազեցնել սերնդի մոտ հոգեկան հիվանդությունների վտանգը։

 Brain, Behavior and Immunity ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ նշվում է, որ ցիտոկին XCL1-ը, որն արտադրվում է մոր իմունային բջիջների կողմից, կարող է գործել որպես հղիության հորմոն և անհրաժեշտ է ընկերքի ճիշտ զարգացման և արական սեռի սերնդի վարքագծի համար:

«Օգտագործելով մկների մոդելները՝ մենք պարզել ենք, որ XCL1-ի շրջանառվող մակարդակը մնում էր նույն ցածր մակարդակում հղիության ողջ ընթացքում, բացառությամբ կարճատև վերելքների և անկումների հղիության միջին մասում, - պատմել է հետազոտության հեղինակ դոկտոր Միկլոս Տոտը:-  Այս ժամանակավոր վերելքն անհրաժեշտ է ընկերքի ճիշտ զարգացման և սերնդի հուզական վարքագծի համար»:

Գիտնականները պարզել են, որ երբ մոր արյան մեջ XCL1-ի մակարդակի այս աճը գենետիկորեն արգելափակվել կամ չեզոքացվել է XCL1-ի դեմ հակամարմիններով, ապա պտղի ընկերքում  հյուսվածքների վնասման հետ կապված գործոնների արտադրությունն մեծացել է, ինչը հանգեցրել է բնածին տագնապի և սթրեսային արձագանքի աճին մկան արու սերնդի մոտ: Հետազոտողները նաև հայտնաբերել են նյարդային անոմալիա այս սերնդի զարգացող ուղեղում, մասնավորապես, հիպոկամպի այն հատվածում, որը կապված է անհանգստության և տագնապային վարքի հետ:

Իմունային և նեյրոնային խանգարումները, որոնք նկատվել են ցիտոկինի արտազատման արգելափակման ժամանակ, կարգավորվել են հասուն տարիքում, ինչը ենթադրում է, որ չափահաս սերնդի մոտ անհանգիստ վարքագիծը կարող է պայմանավորված լինել վաղ տարիքում պրոբորբոքային վիճակով, որն առաջացել է XCL1-ի բարձր մակարդակի բացակայությամբ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է