ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկման վարչությունը (FDA) տեղեկություններ է հավաքում հնդկական MDH և Everest համեմունք արտադրող ընկերությունների մասին այն բանից հետո, երբ Հոնկոնգը դադարեցրել է նրանց որոշ ապրանքների վաճառքը՝ քաղցկեղ առաջացնող թունաքիմիկատների ենթադրյալ բարձր մակարդակի պատճառով, հայտնում է Reuters-ը։
«ԱՄՆ Սննդամթերքի և դորայքի վերահսկման վարչությունը (FDA) տեղյակ է հաղորդումներին և լրացուցիչ տեղեկություններ է հավաքում իրավիճակի մասին», - ուրբաթ օրը Reuters-ին ասել է FDA-ի ներկայացուցիչը:
Այս ամիս Հոնկոնգը դադարեցրեց MDH-ի համեմունքային երեք խառնուրդի և Everest-ի ձկան քարի համեմունքի վաճառքը: Սինգապուրը կարգադրել է արգելել Everest-ի համեմունքների խառնուրդի վաճառքը՝ հայտնելով, որ դրանում էթիլենի օքսիդի բարձր մակարդակ է պարունակվում, որն պիտանի չէ մարդու օգտագործման համար և երկարատև ազդեցության դեպքում քաղցկեղի վտանգ է ներկայացնում:
MDH-ի և Everest-ի համեմունքները, որոնք վաճառվում են նաև Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, վերահսկվում են նաև հնդկական կարգավորիչի կողմից՝ որակի չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր