Ինսուլինային գրիչները Հայաստանում կհայտնվեն սեպտեմբերին

17:02   31 օգոստոսի, 2015

Ինսուլինային գրիչները Հայաստանում կհայտնվեն 2015թ. սեպտեմբերին: Դրանք կտրամադրվեն Մանկական էնդոկրինոլոգիական կենտրոնին: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հավանության է արժանացել «Վերահսկիր շաքարախտը, ապրիր լիարժեք կյանքով» հնգամյա ծրագիրը, որը նախատեսված է 1-ին տիպի շդիաբետով հիվանդ մինչեւ 18 տարեկան երեխաների եւ 18-23 տարեկան երիտասարդների համար:

Ծրագրի շրջանակում երեխաներն ու երիտասարդները կստանան հատուկ ինսուլինային գրիչներ, որոնք մի շարք լուրջ առավելություններ ունեն ՝ ամպուլաներով ինսուլինի նկատմամբ. դրանք գործածելը շատ ավելի հեշտ է ու անվտանգ ՝ նույնիսկ փոքր երեխաների համար, ու դրանք թույլ են տալիս օրվա գրաֆիկն ավելի ճկուն դարձնել ու կախում չունենալ սառնարաններից, որտեղ պետք է պահվեն ամպուլաները: Ավելին, գրիչները կանխում են ինսուլինի կորուստը, ինչն անխուսափելի է ամպուլաներ գործածելիս, իսկ դրանցով ներարկումներն էլ ավելի անցավ են:

Հայաստանում այս պահին գրանցված է 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ 450 երեխա ու 177 երիատասարդ ( գումարած ամեն տարի գրանցվում է մոտավորապես 50-70 նոր դեպք): Մասնագետների կարծիքով ՝ նոր ինսուլինային գրիչները նկատելիորեն կհեշտացնեն նրանց կյանքը ու ավելի լիարժեք ապրելու հնարավորություն կտան:



© NEWS.am Medicine