• Latest news

Ինսուլինային գրիչների՝ ներարկիչների նկատմամբ 5 առավելություն

26 հուլիսի, 2015  19:55

Նոր ծրագրի շրջանակներում առաջին տիպի դիաբետով տառապող երեխաներն ու երիտասարդները հատուկ ինսուլինային գրիչներ կստանան: Հասարակ ներարկիչների նկատմամբ դրանց առավելությունների մասին է պատմում գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Ագաջանովան:

1. Նոր գրիչների հետ սնունդ ու ներարկում ընդունելու գրաֆիկը ավելի մեղմ է դառնում: Այս ինսուլինը կարելի ներարկել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ հետո, այն ավելի արագ է ազդում, քան ամպուլաների ինսուլինը: Իսկ ահա ներարկիչների ու ամպուլաների դեպքում ներարկումից հետո պետք է սպասել կես ժամ, որպեսզի ինսուլինը սկսի ազդել, եւ նոր միայն ուտել: Շատերը դրանից հետո մոռանում են սնվել, սնվում են ավելի վաղ կամ ավելի ուշ: Նոր գրիչների դեպքում այս խնդիրները խուսափելի են դառնում: Դրանց միջոցով նաեւ ավելի հեշտ է հաշվարկել չափաբաժինը:

2. Տնից դուրս գալիս առաջին տիպի դիաբետով տառապողները ստիպված են լինում իրենց հետ ամպուլա եւ ներարկիչ վերցնել: Բացի այդ՝ նաեւ բաց թողնել ներարկումները, քանի որ դրանք շատ հաճախ հարմար չի լինում անել: Ինսուլինային գրիչները այս առումով շատ ավելի հարմար են, քանի որ ներարկում կարելի է անել նույնիսկ հասարակական վայրերում, նույնիսկ հագուստի վրայից:

3. Գրիչների ինսուլինը ավելի արագ է ազդում՝ նվազեցնելով հիպոգլիկեմիայի հավանականությունը: Չկա անհրաժեշտություն սնվելու, երբ ցանկություն չունես՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը կանխելու համար: Ինչպես նշեց մասնագետը,  շատ կարեւոր է կանխարգելել հիպոգլիկեմիան փոքր երեխաների մոտ, քանի որ նրանք կարող են չզգալ, որ գլյուկոզայի մակարդակը նվազել է, չասել ծնողներին, իսկ հետեւանքները կարող են շատ լուրջ լինել՝ ընդհուպ մինչեւ կոմա:

4. Գրիչները կանխում են ինսուլինի կորուստը: Ամպուլաները, ի տարբերություն գրիչների, պահմանման հատուկ պայմաններ են պահանջում, եւ շատ հաճախ ամպուլայում ինսուլինի մնացորդը դեն են նետում, քանի որ սպառվում է բաց վիճակում դրա պահպանման ժամկետը:

5. Այսպիսի գրիչներով ներարկումները պակաս ցավոտ են եւ ավելի քիչ սթրես են առաջացնում փոքր երեխաների մոտ: Ավելին՝ կարող են նույնիսկ ինքնուրույ անել ներարկումներ, քանի որ գրիչը շատ ավելի դյուրին է օգտագործման մեջ, քան ներարկիչը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել