2014 թվականի ամբուլատոր բուժհաստատություններում ( պոլիկլինիկաներում) միջին աշխատավարձը կազմելու է 160 հազար դրամ ( նախկին 100-110 հազար դրամի փոխարեն): Այս մասնին NEWS.am Medicine –ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության Առողջապահության պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը:
Ընդ որում, հավելավճարները հաշվարկվում են օրենսդրության համաձայն. աշխատանքի վնասակար պայմանների , բարձր լեռնային պայմանների, հիվանդների հավելյալ քանակի, ցուցաբերած բուժօգնության որակի եւ այլնի համար: Այս ամենը հաշվի առնելով աշխատավարձը կարող է բարձրանալ մինչեւ 170-180 հազարդ դրամ:
«Փաստացի , այսօր բժշկի աշխատավարձը Երեւանում եւ մարզերում տարբերվում է,- ասում է Սարո Ծատուրյանը,- շրջաններում բժիշկը սովորաբար ավելի շատ հիվանդներ է սպասարկում, քանի որ հաճախ նա մոտակա գյուղերի միակ բժիշկն է լինում: Բացի այդ, բժիշկները փաստացիորեն հանդիսանում են նաեւ բուժհաստատությունների տնօրեններ: Նրանց աշխատավարձն այսօր տատանվում է 250-300 դրամի սահամններում։ Քաղաքում, քանի որ պոլիկլինիկաները հաճախ հավելյալ կադրեր են ունենում, մեկ դրույքը կիսվում է երկու-չորս բժշկի վրա, եւ (իրական, փաստացի) աշխատավարձը կարող է ավելի ցածր լինել: Դա կախված է առաջին հերթին սպասարկվող բնակչության քանակից: Քանի որ պետության կողմից առաջնային օղակի ֆինանսավորման հիմնական սկզբունքը հիմնված է բնակչության քանակի հաշվարկի վրա»:
Սարո Ծատուրյանի խոսքով, հաշվարկների ժամանակ բյուջեի մեջ ներդրվում է աշխատավարձի միջին հաշվարկային մեծությունը ենթադրող միջին ցուցանիշը: Սպասարկվող բնակչության քանակի ցանկացած դեպի վեր կամ վար շեղումների դեպքում, համապատասխանաբար աշխատավարձը փոխվելու է:
Այս փոփոխությունները, հավանաբար, տեղի կունենան այն բանի հաշվին, որ պոլիկլինիկաների որոշ ծառայություններ դառնալու են վճարովի, ինչի մասին արդեն հայտնել է առողջապահության նախարարությունը:
Այսպիսով, վերջին հույսը , որը թույլ է տալիս գների անվերջ բարձրացումից տանջված բնակչությանը պահել առողջությունը նվազագույն հսկողության տակ, ամենայն հավանականությամբ, կմարի...
Միգուցե այս դեպքում էլ նախարարությունը ինտենսիվորեն փորձում է կոռուպցիոն դաշտից հանել հերթական միլիոնը, ինչպես ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում, պետպատվերի համար նրանց հերթագրելո՞վ: Լավ է, եթե ամբուլատոր հիվանդների վերջին գումարները իրոք գնան պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձի բարձրացման վրա: Գոնե սովորական մահկանացուներից ինչ-որ մեկը այս երկրում կսկի ավելի լավ ապրել... Բայց հիշում եմ՝ բուհերում վարձերի զգալի բարձրացումների ժամանակ դասախոսների աշխատավարձի վրա դա այնքան աննշան կերպով անդրադարձավ...
Յանա Ավչիյան