• Latest news

Ծխելու ավերիչ ազդեցությունը սկսվում է հենց առաջին ծխախոտից. գիտնականներ

16 ապրիլի, 2016  14:53

Ծխախոտի կազմի մեջ մտնող քիմիկատները սկսում են մարդկանց մարմնի օրգանների վրա ազդել ծխելը սկսելուց հետո  հենց առաջին վայրկյաններից, պնդում են Մինեսոտայի համալսարանի Քաղցկեղի ազգային ինստիտուտի գիտնականները: Նրանց իրականացրած հետազոտությունը մարդու օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցության ուսումնասիրման առաջին նախագիծն է համարվում: Եվ այն հաստատել է ծխելու եւ քաղցկեղի միջեւ կապը:  

Գիտնականները բացատրել են, որ ծխախոտն իրոք ազդում է քաղցկեղի զարգացման վրա, որովհետեւ բջջային վնասվածքներ է առաջացնում, ընդ որում, ավերիչ գործընթացը սկսվում է գործնականում անմիջապես այն բանից հետո, երբ մարդն առաջին անգամ ծուխ է ներշնչում: 

«Հենց առաջին վայրկյաններից ծխելը կործանարար ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա` անշրջելի գենետիկական հետեւանքներ առաջացնելով, որոնք կարող են քաղցկեղի հանգեցնել», - նման կարծիք են հայտնել ԱՄՆ-ից բժիշկները: 

Վերոհիշյալ հաստատության պրոֆեսոր Ստեֆան Հեչետի խոսքով, իրականացված դիտարկումն առաջին հետազոտությունն է, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ծխախոտն ինչպես է վնասում ԴՆԹ-ն:  Պարզվել է, որ ծխախոտային ծխի խառնուրդներից մեկը` ֆենանտրենը, ծխողների արյան մեջ  թունավոր միացություն էր ստեղծում: Դա կործանարար ազդեցություն էր ունենում ԴՆԹ-ի վրա, բջիջները քաղցկեղային մուտացիաների առաջ ավելի խոցելի դարձնելով:  

«Մենք պարզել ենք, որ մարդու օրգանիզմում ֆենենտրենի առավելագույն խտությունն առաջանում է ծխել սկսելուց  15-30 րոպե անց», - հայտնել են աշխատանքի հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll