• Latest news

Գիտնականները հերքել են կանացի օրգազմի մասին Ֆրոյդի տեսությունը

12 հոկտեմբերի, 2016  23:57

Գիտնականների խումբը նեյրոկենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 18-53 տարեկան 88 կանանց մասնակցությամբ։ Նախ կամավորները հարցաթերթիկ են լրացրել, որոնց արդյունքներով մասնագետները կարողացել են գնահատել կանանց սեռական առողջությունն ու հոգեբանական վիճակը, ինչպես նաեւ պարզել, թե որքան հաճախ են նրանք դեպրեսիա, տագնապի զգացողություն եւ հոգեբանական այլ խանգարումներ ունենում։ Բացի այդ՝ հարցումը հետազոտության հեղինակներին օգնել է պարզել, թե օրգազմի ինչ տեսակ են կամավորներն ավելի հաճախ ապրում։

Հարցումից հետո փորձի մասնակիցներին խնդրել են նաեւ մինչեւ 20 վայրկյան տեւողությամբ էրոտիկ եւ չեզոք բնույթի տեսանյութեր դիտել։ Էրոտիկ տեսանյութեր դիտելիս կանայք պետք է գիտակցաբար նվազեցնեին կամ մեծացնեին իրենց սեռական գրգռվածության մակարդակը։

Արդյունքում պարզվել է, որ ավելի հաճախ ծլիկային, այլ ոչ թե հեշտոցային օրգազմ ապրող կանայք բարձր լիբիդո ունեն ու դյուրին են գրգռվում։ Այս եզրահանգումները հակասում են Զիգմունդ Ֆրոյդի տեսությանը, որը զարգացրել են գիտնականներ Միգել Կոստան եւ Ստյուարտ Բրոուդին։ Նրանց տեսության համաձայն՝ ոչ հեշտոցային օրգազմ ապրող կանայք հոգեբանական խնդիրներ ունեն եւ սեռական առումով բավարարված չեն, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Հույս ունեմ, որ այս հետազոտությունը կանանց ավելի մեծ վստահություն կներշնչի, որպեսզի նրանք ոչ թե անհանգստանան իրենց օրգազմի աղբյուրի մասին, այլ պարզապես հաճույք ստանան»,- ասել է Նիկոլ Փրաուսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է