Ծխելու դեմ պայքարի հարցում մենք պետք է կարողանանք ապահովել պատժի անդառնալիությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ մեկնաբանելով ծխելու դեմ պայքարի մասին Կառավարության ծրագրի կետը, մասնավորապես որում խոսքը հասարակական վայրերում ծխախոտի արգելքն ընդլայնելու մասին է:
«Ծխելն արգելելը հնարավոր է, եւ արդեն շատ տեղերում դա արգելված է: Ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ նույնպես մենք պետք է ապահովենք խախտման պատժի անդառնալիությունը: Եթե կարողանանք, կաշխատի, իսկ չկարողանանք՝ չի աշխատի»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է գործող մեխանիզմներ մշակել:
Նախարարը պարզաբանեց, որ Առողջապահության նախարարությունում, օրինակ, ինքն արգելել է աշխատակիցներն ծխել աշխատավայրում: Իսկ եթե ինչ–որ մարդիկ կխախտեն արգելքը, ինքը մտադիր է 1.5 ժամով երկարաձգել նրանց աշխատանքային օրը: Բացի այդ, նրա խոսքով՝ պետք է նաեւ ֆինանսական մեխանիզմներ լինեն:
«Դա համալիր միջոցառում է, եւ պետք չէ ոչ մի նոր բան հորինել: Մենք կարող ենք ֆիննական մոդելը ներդնել, որն ի թիվս այլոց առաջարկում է 2-3 անգամ թանակցնել ծխախոտն ու ալկոհոլը»,- ասել է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day