• Latest news

Ծխելը հանգեցնում է հոգեկան խնդիրների. գիտնականներ

31 օգոստոսի, 2017  13:11

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծխելը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը նաեւ բացասաբար է ազդում մարդու հոգեկան վիճակի վրա՝ նրան անինքնավստահ եւ չափազանց զգայուն դարձնելով:

To Choose Life հետազոտությանը ծխողներ եւ չծխողներ են մասնակցել: Մասնագետները պարզել են, որ ծխողները 200%-ով ավելի զգայուն են, քան չծխողները: Բացի այդ՝ փորձի ծխող մասնակիցների մոտ հոգեբանական սթրեսի մակարդակը 178%-ով ավելի բարձր է եղել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը հանգեցնում է քնի հետ կապված խնդիրների, մոտիվացիայի բացակայության, շատ ուտելու, տանը կամ աշխատավայրում զայրույթի բռնկման:

Մասնագետները պարզել են նաեւ, որ հետազոտության մասնակից ծխողների 93%-ին բժիշկները խնդրել են հրաժարվել այդ վնասակար սովորույթից, քանի որ ծխելն արդեն բացասաբար է ազդում նրանց առողջության վրա: Ծխողների 75%-ը կարծիք է հայտնել, որ շատ դժվար է ծխելը թողնելը: Շատերն առնվազն երկու-երեք անգամ փորձել են թողնել ծխելը, բայց չեն կարողացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել