«Հարցրու բժշկին» հերթական հաղորդման հյուրն է գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը։ Տարածված կարծիք կա, որ հղիները պետք է երկուսի փոխարեն ուտեն, եւ քիչ ջուր խմեն։ Բայց որքանո՞վ է այդ կարծիքը կիսում մասնագետը։
Ճի՞շտ է, որ հղիները պետք է երկուսի փոխարեն ուտեն։ Օրական որքա՞ն ջուր պետք է խմեն հղի կանայք։ Ճի՞շտ է, որ կծու սնունդը հղիության վերջին շրջանում կարող է արագացնել ծննդաբերությունը։ Կա՞ն արդյոք սննդակարգի սահմանափակումներ հղի կնոջ համար։ Հղիները պե՞տք է սահմանափակեն սուրճի եւ առույգացնող այլ ըմպելիքների օգտագործումը։ Կարծիք կա, որ հղիներին կարելի է ոչ մեծ քանակությամբ գինի խմել։ ճի՞շտ է արդյոք։ Ճի՞շտ է, որ բուսաբուժությունը վտանգավոր է հղիների համար։ Ճի՞շտ է, որ հղիներին խորհուրդ չի տրվում հաճախ ՈւՁ, ինչպես նաեւ ՀՏ եւ ՄՌՏ հետազոտություն անցնել։ Կա՞ն ընտանի կենդանիներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել հղիների համար։Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում