Քիչ շարժունակ, նստակյաց կենսակերպը եւ դրա հետ կապված ճարպակալումը «նոր ծխախոտ» է, պնդում է Թեխասի A & M հասարակական առողջապահության դպրոցի հետազոտող Մարկ Բենդենը:
Նրա կարծիքով՝ այսօր ազգի առողջության համար ճարպակալումն ավելի վտանգավոր է, քան ծխելը: Իհարկե, ճարպակալումն ուղղակիորեն մահացածություն չի առաջացնում ճիշտ այնպես, ինչպես ծխելն ուղղակիորեն չի սպանում: Դրա փոխարեն քաղկեղածինները եւ ծխախոտի այլ մասերը թոքերի քաղցկեղ են առաջացնում, իսկ ճարպակալումը՝ սրտային հիվանդություններ, կաթված, 2-րդ տիպի դիաբետ եւ քաղցկեղի որոշակի տեսակներ:
Տարբերությունն այն է, որ ծխողների թիվը նվազում է եւ հիմա կազմում է մեծահասակ բնակչության մոտ 15 տոկոսը, մինչդեռ ամերիկացիների ավելի քան երրորդ մասը ճարպակալմամբ է տառապում: Հետազոտողները նստակյաց կյանքի բերող գլխավոր գործոններից մեկն են համարում տեխնոլոգիական առաջընթացը. մարդիկ տարածքում տեղաշարժվելու ավելի քիչ խթաններ ունեն: Սրա հետեւանքն է դարձել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների թվի պայթյունավտանգ աճը:
Օրինակ՝ 1958 թվականին ամերիկացիների միայն 0,93 տոկոսի մոտ է դիաբետ ախտորոշվել, իսկ 2015-ին այս ցուցանիշը 7,40 տոկոս է կազմել: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը երկրների վարկանիշը կազմել է ելնելով ավելորդ քաշով տառապող մարդկանց թվից: Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ քաշի հետ կապված խնդիրներ ունի 15 տարեկանից մեծ բնակիչների 38,2 տոկոսը, իսկ 2030 թվականին, մասնագետների կանխատեսումներով, այս ցուցանիշը կարող է հասնել 45 տոկոսի: Երկրորդ տեղում Մեքսիկան է՝ 32,4 տոկոսով: «Առաջատարների» եռյակը եզրափակում է Նոր Զելանդիան, որտեղ ճարպակալում ունի երկրի բնակիչների 30,7 տոկոսը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day