• Latest news

Ճարպի տեղաբաշխումն օրգանիզմում ազդում է շաքարախտի եւ ինֆարկտի հավանականության վրա

29 նոյեմբերի, 2017  21:45

Կարդիոմետաբոլիկ կամ 2-րդ տիպի շաքարախտի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը կապված է ոչ միայն օրգանիզմում պարունակվող ճարպի քանակի, այլ նաեւ դրա տեղաբաշխման հետ, ցույց է տվել նոր հետազոտությունը, որի արդյունքները ներկայացվել են Հյուսիսային Ամերիկայի եւ Չիկագոյի Ռադիոլոգիական միության ամենամյա գիտաժողովում։

Հետազոտությանը մասնակցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 200 մարդ։ Մասնակիցների միջին տարիքը եղել է 37-ը։ Երկէներգետիկական ռենտգենյան աբսորբցիոն չափագրման եւ համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդների օգնությամբ հետազոտողները կազմել են փորձի յուրաքանչյուր մասնակցի օրգանիզմում տարբեր տիպի ճարպերի կուտակման «քարտեզները»։

Հետազոտության արդյունքները մեկ անգամ եւս հաստատեցին հայտնի փաստը․ կանանց մարմնում ճարպի տոկոսը միջինում ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ, իսկ մկանային զանգվածն՝ ավելի քիչ։ Կանանց մարմնում ենթամաշկային ճարպն ավելի շատ է եղել, միեւնույն ժամանակ տղամարդկանց մոտ հայտնաբերվել է ավելի շատ վիսցերալ ճարպային հյուսվածք։ Ճարպի այդ տեսակը կուտակվում է որովայնի խոռոչում՝ շրջապատելով ներքին օրգանները։ Դրանով է պայմանավորված տղամարդկանց հատուկ աբդոմինալ ճարպակալումը՝ «գարեջրային որովայնը»։ Տղամարդկանց մոտ հավելյալ ճարպը հաճախ կուտակվում է լյարդում։ Վիսցերալ ճարպային հյուսվածքը համարվում է էկտոպիկ, այսինքն՝ «ոչ ճիշտ» տեղակայված։

Հետո հետազոտողները համեմատել են կանանց եւ տղամարդկանց կարդիոմետաբոլիկ վտանգների գործոնները։ Այդ գործոններից են ծխելը, արյան բարձր ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի եւ ցածր խտության  լիպոպրոտեինների բարձր մակարդակը։  Տղամարդկանց մոտ կարդիոմետաբոլիկ վտանգի ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան կանանց մոտ, բայց էկտոպիկ ճարպի ծավալը ավելի քիչ է գերազանցել դրանց։ Կանաց մոտ, ընհակառակը, գիտնականները ուղիղ կապ են հայտնաբերել էկտոպիկ ճարպի քանակի եւ շաքարախտի ու սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի միջեւ։

«Որովայնի խոռոչում, մկաններում եւ լյարդում վնասակար ճարպային կուտակումները ավելի շատ վնասում են կանանց կարդիոմետաբոլիկ առողջությանը, քան տղամարդկանց», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Մարիամ Բրեդելլան։ Ընդ որում կանանց հատուկ ազդրերի մակերեւութային ճարպային կուտակումները «պաշտպանիչ» հատկություն ունեն եւ նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll