• Latest news

Երիտասարդ տարիքում էրեկցիայի խնդիրները կարող են անոթների հիվանդությունների ցուցիչ լինել

19 դեկտեմբերի, 2017  23:48

Եթե տղամարդը երիտասարդ տարիքում բախվում է էրեկտիլ դիսֆունկցիայի հետ, դա կարող է ցույց տալ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մեծ վտանգի մասին կամ դրանց առկայության, զգուշացնում է սրտաբանների միջազգային խումբը:

Էրեկտիլ դիսֆունկցիան եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները վտանգի միանման գործոններ ունեն՝ մեծ տարիքը, ծխելը, ճարպակալումը, դիաբետը եւ այլն: Սրանից ելնելով՝ փորձագետներն առաջարկում են էրեկտիլ դիսֆունկցիան սրտի եւ անոթների հիվանդությունների բավական ճշգրիտ մարկեր համարել: Սա հատկապես արդիական է երիտասարդների համար, որոնց մոտ տարիքի պատճառով բավականին հազվադեպ են հետազոտում սիրտ-անոթային հիվանդությունները:

Գիտնականները վերլուծել են 28 գիտական աշխատություններ, որոնք վերաբերել են էրեկտիլ դիսֆունկցիայի եւ սիրտ-անոթային հիվանդությունների կապին: Պարզվել է, որ դիսֆունկցիան կապված է էնդոթելերի աշխատանքի խանգարման հետ (սա անոթների վատ լայնանալու ցուցիչն է): Նման խանագարում է տեղի ունենում սիրտ-անոթային շեղումների զարգացման վաղ փուլերում:

Էրեկտիլ դիսֆունկցիան կապված էր նաեւ քներակի ինտիմ-մեդիա համալիրի մեծացման հետ (աթերոսկլերոզի վաղ մարկեր): Ինչ վերաբերում է անոթների կալցինացմանը, ապա գիտնականները չեն կարողացել միանշանակ եզրահանգում կատարել: Սակայն հաստատված փաստերն արդեն իսկ բավարար են, որպեսզի էրեկտիլ դիսֆունկցիայով երիտասարդ տղամարդկանց գրանցեն սրտի եւ անոթների հիվանդությունների ռիսկի խմբում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll