• Latest news

Արթրիտի բուժմանն օգնում է սովորական սոդան. հետազոտություն

27 ապրիլի, 2018  11:55

Կերակրի սոդայի օգտագործումը բորբոքումը զգալիորեն նվազեցնում է այնպիսի աուտոիմունային հիվանդությունների դեպքում, ինչպիսին ռեւմատոիդային արթրիտն է: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Immunology ամսագրում:

Այս հիվանդության ժամանակ իմունային համակարգը գրոհում է հոդերի վրա՝ առաջացնելով բորբոքում, ինչը եւ ցավի զգացողություններ է առաջացնում: Փորձի ընթացքում կամավորները 2 շաբաթ սոդայաջուր են խմել, եւ Ջորջիա նահանգի բժշկական քոլեջի գիտնականները գրանցել են բորոբոքումն առաջացնող T բջիջների քանակության նվազում: Գիտնականներն ապացուցել են, որ կերակրի սոդայի օրական դոզան կարող է ոչ միայն հոդերում ցավը մեղմել, այլեւ վերջնականապես հաղթել ռեւմատոիդային արթրիտը: Հետազոտության հեղինակ եւ բժշկագիտության դոկտոր Փոլ Օ՛Քոնորը պնդում է, որ սոդայի լուծույթը բարելավում է հոդերում արյան շրջանառությունը եւ ապահովում հյուսվածքաին սնուցումը:

Սոդայի բիկարբոնատը նվազեցնում է օրգանիզմի իմունային «պատասխանը», որն արթրիտի դեպքում գործում է ոչ թե հարուցիչների, այլ ինքն իր դեմ: Համենայնդեպս, էֆեկտը 4 ժամ է տեւում:

Կերակրի սոդայի լուծույթները կարգավորում են նաեւ հոդերում փոխանակության պրոցեսները, ինչպես նաեւ ցավազրկող ազդեցություն են ունենում եւ հիվանդի վիճակը թեթեւացնում են: Սակայն բժիշկները խորհուրդ են տալիս կերակրի սոդա ընդունելուց առաջ խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Ռեւմատոիդային արթրիտը կանանց 3 անգամ ավելի հաճախ է ախտահարում, քան տղամարդկանց: Առավել հաճախ առաջանում է 40-ից 50 տարեկան միջակայքում: Հիվանդության առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն վտանգի գործոնների թվում են ծխելը, ճաշացանկում կարմիր միսը եւ սուրճի հանդեպ սերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll