Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների՝ օրինակ սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի կամ ասթմայի դեմ պայքարում ներդրումները յոթապատիկ կփոխհատուցվեն բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտի ցածր ու միջին մակարդակով երկրներում։ Այս մասին ասվում է ԱՀԿ փորձագետների նոր զեկույցում։
Փորձագետների խոսքով՝ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարը կօգնի ապահովել աշխատանքի լրացուցիչ արտադրողականություն՝ աշխատակիցները ավելի քիչ կհիվանդանան, կյանքի տևողությունը կաճի, իսկ բուժման համար ծախսվող գումարները կնվազեն։ Ավելին՝ աղքատ երկրների բյուջեները հնարավորություն ունեն այդ ներդրումների շնորհիվ մինչև 2030 թ. 350 մլրդ դոլար ստանալ։
Ինչպես հաշվել են ԱՀԿ փորձագետները, «առողջության դիվիդենտ» ստանալու համար ցածր ու միջին եկամուտներով երկրներում պահանջվում է յուրաքանչյուր բնակչի համար տարեկան 1․27 դոլարին համարժեք դրամական միջոցներ ներդնել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում։
Փորձագետների խոսքով՝ հիվանդացության կրճատմանը նպաստում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ոգելիցի ու ծխախոտի վրա գործող հարկերի բարձրացումը, մթերքներում աղի քանակի նվազումը, սրտի նոպաներ ու ինսուլտ տարածների համար ադեկվատ թերապիան, նաև պատվաստումը։
Յուրաքանչյուր դոլարը, որը ներդրվում է առողջ սննդակարգի քարոզման համար, 12․82 դոլար կբերի տնտեսությանը, վստահ են փորձագետները։ Ոգելիցի դեմ պայքարում մեկ դոլարի ներդրումը կփոխհատուցվի 9․13 դոլար եկամուտով, իսկ ծխելու դեմ պայքարում՝ 7․43 դոլարով։ Ֆիզիկական ակտիվության խրախուսումը 2․8 դոլարի եկամուտ կբերի յուրաքանչյուր ներդրված դոլարի համար» ԱՀԿ փորձագետները հիշեցնում են, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները տարեկան 41 մլն մարդ են սպանում, ինչը կազմում է աշխարհի մահերի ընդհանուր թվի 72 տոկոսը։ Ընդ որում դրանք հատկապես ծանր են անդրադառնում ցածր եկամուտներով ընտանիքների վրա, քանի որ երկարատև ու թանկարժեք բուժումը նրանց սնանկացնում է։
ԱՀԿ տվյալներով, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների մահացության կառուցվածքում ամենաշատ մահերը բաժին են ընկնում սրտանոթային հիվանդություններին (տարեկան 17․7 մլն մարդ)։ Դրանց հաջորդում են քաղցկեղային հիվանդությունները(8․8 մլն մահ), շնչառական հիվանդությունները (3․9 մլն մարդ) ու դիաբետը (1․6 մլն մարդ)։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day