ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից Երևան քաղաքի 10-14 տարեկան դպրոցականների շրջանում իրականացվել է ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոնների տարածվածության ուսումնասիրություն. դեռահասներին ուղղվել են ամենատարբեր հարցեր՝ առօրյա սովորույթներից մինչև սննդակարգ ու դիրքորոշում:
Ոսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեռահասները սկսել են ավելի շատ օգտագործել միրգ և բանջարեղեն, օրվա սննդակարգում որոշակիորեն ավելացել է տաք սնունդը, 1-1.5 անգամ էլ ավելացել է միս-մսամթերքի օգտագործումը:
Համաձայն հետազոտության արդյունքների` տաք սնունդ օրական 1 անգամ ուտում է հարցվածների 30.2%-ը. այս ցուցանիշը 2015 թվականի համեմատ բարելավվել է 1.1 անգամ, իսկ 2016 թվականի համեմատ՝ 1.2 անգամ: Հարցվածների 52%-ը միս, ձուկ և թռչնամիս օգտագործում է շաբաթական 3-4 անգամ. Իսկ 68.2%-ը թարմ բանջարեղեն, մրգեր, հյութեր օգտագործում է օրական 1 անգամ. 2016 թ.-ի համեմատ ցուցանիշի բարելավման գործակիցը 1.1 է: Հարցված 10-14 տարեկանների շրջանում նկատվել է նաև կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ զբաղվողների թվի աճ. 2017 թ.-ին 2015 թ.-ի համեմատ՝ 1.1 անգամ: Բարելավվել է նաև դպրոցում ձեռքերը լվանալու ցուցանիշը. 2015թ.-ի համեմատ՝ 1.1 անգամ:
Ծխելն առողջության համար վտանգավոր գործոն է համարել հարցվածների 90%-ը, անկանոն սնվելը՝ 81.4%-ը, ցածր ֆիզիկական ակտիվությունը՝ 77.2%-ը, իսկ քիչ քնելը՝ 83.5%-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day