• Latest news

Հայաստանում գրանցվել են արեւադարձային մալարիայի բերովի դեպքեր

6 սեպտեմբերի, 2018  21:00

Հայաստանում գրանցվել է արեւադարձային մալարիայի բերովի 2 դեպք: Այս պահին երկու հիվանդներն էլ բուժում են անցնում մայրաքաղաքի «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ հիվանդներից մեկը Նիգերիայից ֆուտբոլիստ է, որը խաղում է հայկական թիմերից մեկում: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին նա մոտենում է բավարար վիճակին: Երկրորդ հիվանդը Դիլիջանի միջազգային դպրոցի 18-ամյա ուսանող է: Նրա վիճակը բավարար է գնահատվում:

Պարոնյանը հայտնեց, որ Հայաստանում այս տարի սա մալարիայի արդեն չորրորդ դեպքն է: Անցյալ տարի հայտնաբերվել էր արեւադարձային մալարիայի 2 դեպք:

Ինչպես նշվեց, այս հիվանդությունը փոխանցվում է միայն մոծակի խայթոցով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll