• Latest news

Գիտնականները կապ են գտել հասակի եւ վարիկոզի զարգացման վտանգի միջեւ

27 սեպտեմբերի, 2018  11:54

Մարդու հասակը որքան բարձր է, այնքան նրա մոտ մեծ է երակների վարիկոզ լայնացման հավանականությունը: Այսպիսի եզրակացության են հանգել Stanford University School of Medicine-ից գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:

Հետազոտելով ավելի քան 400 հազար մարդու գեները՝ գիտնականները հայտնաբերել են, որ մարդու հասակը կանխորոշող գեները կարող են ընկած լինել բարձր հասակի եւ երակների վարիկոզ լայնացման միջեւ կապի հիմքում: Գիտնականները նաեւ 30 գեն են գտել՝ կապված երակների վարիկոզ լայնացման հետ եւ նրա գենետիկ համահարաբերակցությունը խորը երակների թրոմբոզի հետ:

Հետազոտողները երակների վարիկոզ լայնացման վտանգի գործոնների որոնման համար օգտագործել են բրիտանական «Բիոբանկի» տվյալները, որը պարունակում է մոտ կես միլիոն մարդկանց գենոմային տվյալները: Դրանից բացի, նրանք ուսումնասիրել են գենետիկ մարկերները՝ օգտագործելով 337 536 մասնակիցների գենոմային հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունները, որոնցից 5777-ի մոտ երակների վարիկոզ լայնացում կար: Հետազոտությունը հաստատել է, որ այս հիվանդությունը համեմատաբար հաճախ է առաջանում տարեցների, կանանց, ավելցուկային քաշով մարդկանց, հղիների եւ խորը երակների թրոմբոզով մարդկանց մոտ: Ռիսկի խմբի մեջ են մտել նաեւ բարձրահասակ մարդիկ:

Հետազոտությունը նաեւ հաստատել է, որ վտանգի գործոնների թվի մեջ են մտնում նաեւ ոտքերի շրջանում վիրաբուժական միջամտությունը, ժառանգականությունը, հիպոդինամիան (սակավաշարժություն), ծխելը եւ հորմոնալ թերապիան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll