Դաջվածքով մարդիկ հաճախ տառապում են հոգեկան առողջության խնդիրներով։ Այս մասին են վկայում Ֆլորիդայի Մայամիի համալսարանի գիտնականները։ Հետազոտության շրջանակում ընդհանրացվել է ԱՄՆ-ում ապրող ավելի քան 2 հազար մեծահասակների մասին տեղեկատվությունը։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, բոդի արթի սիրահարներն ավելի շատ են հակված այնպիսի ռիսկային վարքագծի, ինչպիսին են ծխելը, ալկոհոլի օգտագործումը, սեռական զուգընկերոջ փոփոխությունը։ Բացի այդ, նրանց համար բարձր է քնի հետ կապված խնդիրների առաջացման վտանգը, ինչպես նաեւ բանտում հայտնվելու հավանականությունը։
Մեկ այլ հետազոտություն, որն անցկացվել է 2001թ. Ռոչեսթրի համալսարանի բժշկական կենտրոնում, պարզել է, որ դաջվածք ունեցող դեռահասները իրենց հասակակիցների համեմատ ավելի հաճախ են ծխում մարիխուանա, խմում են եւ դպրոց չեն հաճախում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day