Լիարժեք քունը կարող է փրկել ինսուլտից եւ ինֆարկտից․ հետազոտություն

14 փետրվարի, 2019  23:46

7 ժամից ոչ պակաս տեւողությամբ լիարժեք քունը կարող է փրկել ինսուլտից եւ ինֆարկտից։ Սա ապացուցվել է անոթային շեղումների զարգացման գենետիկ ծրագրավորված կրծողների հետ կատարված փորձարկման միջոցով։

Եթե կենդանիների քունը կիսատ էր մնում, նրանց մոտ հաճախ աթերոսկլերոզ էր առաջանում։

Massachusetts General Hospital-ի գիտնականները հայտնաբերել են գլխուղեղի այն հատվածը, որը կապված է միաժամանակ քնի, ողնուղեղի եւ աթերոսկլերոզ առաջացնող՝ արյան սպիտակ գնդիկների արտադրման հետ։

Փորձարկման շրջանակներում մկների մի խմբին թույլ են տվել հանգիստ քնել առնվազն 7 ժամ, իսկ երկրորդին անընդհատ արթնացրել են։

Խմբերից ոչ մեկի մոտ չի գրանցվել խոլեստերինի մակարդակի եւ մարմնի զանգվածի փոփոխություններ։ Սակայն երկրորդ խումբը ավելի շատ նստվածքներ է ունեցել անոթներում, ավելի բարձր է եղել արյան սպիտակ գնդիկների՝ մոնոցիտների եւ նեյրոֆիլների մակարդակը, որոնք կարեւոր դեր են խաղում աթերոսկլերոզի զարգացման մեջ։

Նաեւ պարզվել է, որ հիպոկրետինը (հիպոտալամուսի կողմից արտադրվող հորմոնը) վերահսկել է ողնուղեղում արյան սպիտակ գնդիկների արտադրությունը։ Արթուն ժամանակ հորմոնի մակարդակը նորմալ բարձր է եղել, սակայն մկների երկրորդ խմբի մոտ այն տարօրինակ ցածր է եղել։ Դա հանգեցրել է արյան սպիտակ գնդիկների մակարդակի ավելացմանը եւ աթերոսկլերոզի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում