• Latest news

Գիտնականները կապ են գտել վաղ դաշտանադադարի եւ միզապարկի քաղցկեղի զարգացման միջեւ

29 մարտի, 2019  09:34

Մինչեւ 45 տարեկանը վաղ դաշտանադադարը կարող է դիտարկվել որպես միզապարկի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն: Այսպիսի եզրակացություն են կատարել Վիեննայի բժշկական համալսարանի գիտնականները, նշված է European Association of Urology-ում հրապարակված հոդվածում:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են ԱՄՆ-ում բնակվող ավելի քան 200 հազար կանանց տվյալները: Պարզվել է, որ միզապարկի քաղցկեղը կանանց շրջանում ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց, ընդ որում՝ չարորակ ուռուցքի այս տեսակի հետեւանքով մահացությունը թույլ սեռի շրջանում 40 տոկոսով մեծ է:

Գիտնականները ուղիղ կապ են գտել վաղ դաշտանադադարի եւ այս օրգանի քաղցկեղային ուռուցքի առաջացման մեծ հավանականության միջեւ: Այսպես՝ կանանց շրջանում, որոնց դաշտանադադարը սկսվել է մինչեւ 45 տարեկանը, միզապարկի քաղցկեղի զարգացման հավանականությունը 45 տոկոսով մեծ էր նրանց համեմատությամբ, որոնց կլիմաքսը սկսվել է 50 տարեկանից հետո:

Ռիսկի լրացուցիչ գործոն է ծխելը. վաղ դաշտանադադարով կանանց հակումը ծխելուն մինչեւ 53 տոկոսով մեծացնում է միզապարկի չարորակ ուռուցքի առաջացման հնարավորությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll