• Latest news

7 ախտանշան, որոնք կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին

5 հունվարի, 2020  15:57

Կաթնագեղձի քաղցկեղն ամենատարածված օնկոլոգիական հիվանդությունն է կանանց շրջանում, որը կարող է երկար զարգանալ՝ առանց տեսանելի ախտանշանների։ Կրծքում շոշափվող կոշտուկները, որպես կանոն, հայտնվում են արդեն հիվանդության ուշ փուլերում։

Ուրիշ ի՞նչ ախտանշաններ կարող են մատնանշել կաթնագեղձի քաղցկեղի մասին։

Մասնագետների խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանշաններին.

  • կոշտացումներ կրծքում կամ թեւատակերում;
  • երկու կրծքերի չափերի կամ ձեւի տարբերություն;
  • պտուկի ձգում;
  • արտադրություն պտուկներից;
  • մաշկի կուտակում մի տեղում, նարնջի կճեպ կամ ոչ մեծ փոսեր կրծքի մաշկի վրա;
  • կրծքի մաշկի կարմրություն կամ թեփոտում;
  • միակողմանի սուր կամ ձգող ցավ։

Այս ախտանշաններից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Մասնագետերը հիշեցնում են, որ կրծքի քաղցկեղն ավելի հաճախ կանանց մոտ առաջանում է 65-69 տարեկանում, բայց ոմանց մոտ հիվանդությունն սկսվում է շատ ավելի վաղ, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն։ Ուստի, խորհուրդ է տրվում ամեն տարիքում, անգամ ամենաերիտասարդ, ուշադրություն դարձնել այն ախտանշաններին, որոնք կարող են մատնանշել կրծքի քաղցկեղի մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել