Ամանորյա տոների ընթացքում հիվանդանոցներ են դիմել պայթուցիկներից տուժած 95 անձ․ ԱՆ

8 հունվարի, 2020  18:03

Տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում.

29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի 74 (78%) դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ, 18-ը (19%)՝ գլխի դիմային հատվածի (աչքի և ակնակապիճի, ականջի, ճակատի, շրթունքի) տարբեր վնասվածքներ, 2-ը (2%)՝ ստորին վերջույթների վնասվածք, 1-ը (1%) անձ՝ նստատեղի վնասվածք:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ պայթուցիկներն ու հրավառությունները սխալ օգտագործելու դեպքում վտանգում եք Ձեր առողջությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում