Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը․ Արսեն Թորոսյան

2 փետրվարի, 2020  22:42

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։

Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։

Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում