• Latest news

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի, մահացությունը նվազում է

3 մարտի, 2020  09:31

Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3119-ի: Կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի հետեւանքով մահացությունը վերջին օրերին անշեղորեն նվազում է. եթե նախկինում մեկ օրում գրանցվում էր մահվան 100-ից ոչ պակաս նոր դեպք (երբեմն նաեւ գրեթե 250), ապա վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 66 նոր դեպք:

Հիվանդացության աճի տեմպերը նույնպես նվազում են. Չինաստանում մեկ օրում գրանցվել է ընդամենը 125 նոր դեպք, մինչդեռ նախկինում հազարավոր դեպքեր էին: Սակայն Հարավային Կորեայում հիվանդացությունը շարունակում է աճել. այնտեղ վերջին մեկ օրում ախտորոշվել է 477 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4812-ի: Հիվանդացածների թվով  Հարավային Կորեան այսօր աշխարհում երկրորդ տեղում է: Երրորդ տեղում է Իտալիան՝ 2036 դեպքով, չորրորդում Իրանն է՝ 1501 դեպքով:

Ինչ վերաբերում է մահացությանը, ապա Չինաստանում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 2944 դեպք, Իրանում՝ 66, Իտալիայում՝ 52, Հարավային Կորեայում՝ 28:

Հայաստանում առայժմ կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. միակ պացիենտը՝ Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդն իրեն լավ է զգում: Նրա հետ շփված բոլորը մեկուսացված են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է