65 քաղաքացի ծանր վիճակում է, 9 միացված են թոքերի արհեստական շնչառության սարքավորման․ Արսեն Թորոսյան

4 մայիսի, 2020  12:05

Այս պահին Հայաստանում կա 9 քաղաքացի, որոնք միացված են թոքերի արհեստական սարքավորման, 65 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, իսկ 35-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ Այս մասին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ մոտ 2000 քաղաքացի այժմ գտնվում են մեկուսացման վայրերում:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 121 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ մայիսի  4-ին հաստատվել է կորոնավիրուսի 2507 դեպք:

Վերջին տվյալներով ապաքինվել է 1071 անձ (վերջին մեկ օրում՝ 36 մարդ), 39 պացիենտ մահացել է, վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 4–ով։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 24941, վերջին մեկ օրում` 765: Փաստացի այս պահին բուժվում է 1393 անձ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում