• Latest news

Երեւանի «Շտապօգնության» աշխատակիցները ի՞նչ պարգեւավճարներ են ստացել կորոնավիրուսի համավարակի ժամանակ

7 մայիսի, 2020  16:24

Երեւանի քաղաքապետարանը միջոցներ է հատկացրել շտապ օգնության աշխատակիցների պարգեւավճարների վճարումների համար: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ բժիշկները ստացել են 95 հազար դրամի պարգեւավճար, բուժքույրերը եւ շտապ օգնության մեքենաների վարորդները՝ 70 հազարական դրամ:

Պարգեւավճարներ են ստացել 1-03 ծառայության օպերատորները, որոնք պատասխանում են զանգերին. ինչպես ավագ բժիշկները, այնպես էլ բժիշկներն ու բուժքույրերը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ինքը կարծում է, որ պարգեւավճարների վճարման համակարգը կգործի նաեւ ապագայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll